Պուտինի պատժամիջոցները․ ո՞վ ավելի շատ կտուժի

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը մինչև մարտի 31-ն իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ ռուսական գազի դիմաց «ոչ բարեկամական երկրներից» ռուբլիով գանձում իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ըստ այդմ՝ Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ պետք է ապահովի փոփոխված պայմանագրերով վճարումներ կատարելու հնարավորությունը՝ ներառյալ ներքին արտարժութային շուկայում էներգառեսուրսների գնորդների կողմից ռուսական ռուբլու գնումը:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է հատկապես Եվրամիության անդամ երկրներին, որոնք Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Փաստորեն Պուտինը որոշել է արևմտյան պատժամիջոցներին պատասխանել սեփական պատժամիջոցներով։
ԵՄ անդամ երկրներից Գերմանիան և Ֆրանսիան արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են ՌԴ-ին մատակարարվող գազի դիմաց վճարել բացառապես դոլարով կամ եվրոյով, քանի որ գազի մատակարարման պայմանագրով երբևէ ռուբլով վճարելու մասին դրույթ չի եղել։ <<Դա պայմանագրի խախտում է>>,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ արձագանքելով գազի դիմաց ռուբլով վճարելու մասին Պուտինի հայտարարությանը։ Գերմանիայի կանցլերը ևս հայտարարել է, որ իրենք հրաժարվում են գազի դիմաց վճարել ռուբլով։

Եթե եվրոպացիները հրաժարվեն վառելիքի համար վճարել ռուբլով, Ռուսաստանը մտադիր չէ անվճար գազ մատակարարել։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հարցին՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Եվրոպան հրաժարվի գազի դիմաց վճարել ռուբլով, Պեսկովը պատասխանել է. «Հարցերը կլուծենք դրանք ի հայտ գալուն պես»։ Նա նաև նշել է, որ ռուսական գերատեսչությունները և «Գազպրոմը» քննարկում են ոչ բարեկամ երկրներին մատակարարվող գազի դիմաց վճարումը ռուբլով ստանալու մանրամասները, անվճար մատակարարման մասին խոսք չկա։

Ի պատասխան ճշտող հարցին՝ նման իրավիճակում հնարավո՞ր է հրաժարվել գազի մատակարարումներից, Պեսկովն ասել է. «Այն, որ մենք անվճար գազ չենք մատակարարելու, միանշանակ է։ Սա կարելի է ասել բացարձակ վստահությամբ»,- ասել է Պեսկովը՝ չբացառելով, որ եթե Եվրոպան հրաժարվի ռուբլով վճարելուց, ռուսական կողմը կարող է դադարեցնել գազի մատակարարումը։ «Ինտերֆաքս»-ը նաև տեղեկություն է հրապարակել, որ ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ $10 միլիարդի գազ է արտահանում։

Պուտինի տված պաշտոնական հանձնարարականներից ժամեր անց Deutsche Welle-ն (DW) հաղոորդեց, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրները ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով չեն վճարի։ Նման որոշում է կայացվել G7-ի համաժողովի ընթացքում։ «Սա նշանակում է, որ ռուբլով վճարումն անընդունելի է»,- նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Ռուսաստանի կողմից մատակարարումների հնարավոր բոյկոտի վերաբերյալ հարցին նախարարը պատասխանել է, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ Հայաստանի Կառավարությունում ևս քննարկվում է Ռուսաստանից գազը ռուբլով գնելու հնարավորությունը։ <<Որպես հանձնաժողովի նախագահ` իմ իրավասության շրջանակում կգերադասեի, որ ավելի հաստատուն փոխարժեքով առնեինք գազը>>,- նշել է Բաղրամյանը։

Թե ինչ էֆեկտ կունենա ռուբլով վճարումը տնտեսության համար, նա դժվարացել է պատասխանել, և ավելացրել է, թե հարցը պետք է քննարկել էկոնոմիկայի նախարարության ու Կենտրոնական բանկի հետ՝ հասկանալու համար ռուբլու անցնելու սխեման մեզ համար ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1881 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am