Բաց սադրանք՝ ընդդեմ Արցախում ՌԴ ներկայության. Պուտինը զիջեց Էրդողանին ուկրաինական հարցով

Երեկ երեկոյան Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում: Ինչո՞վ է այս նորությունը կարևոր այո օրերին...

Վերջին օրերին լարվել է իրավիճակը Արցախում, պաշտոնական Երևանը բաց տեքստով պատասխանատվությունը դրեց ռուսական կողմի վրա, փաստելով, որ Ադրբեջանի սադրիչ քայլերը Արցախում տեղի են ունենում ռուսական վերահսկողության ներքո տարածքներում:

Ի վերջո, ռուսական կողմն էլ արդեն արձանագրեց ադրբեջանական հարձակումն Արցախում, ընդ որում՝ բայրաքթարների կիրառման վերաբերյալ արձանագրմամբ: Ու երբ համացանցում քննարկվում է ռուս խաղաղապահների հարցը՝ ապագան, մնալո՞ւ են ԼՂ-ում, թե՞ Ադրբեջանի նպատակն է իրագործվում՝ հանել ռուսներին Արցախից, հանկարծ տեղեկատվություն է ստացվում, որ Պուտինը թուրքական կողմի ջանքերն է բավարարում մեկ այլ հարցում՝ ռուս-ուկրաինական ճակատում, բավարարելով՝ Անկարայի ամբիացիաները:

Երեկ երեկոյան տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից: Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, նշվեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ: Ասվում էր նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։

Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։

Մարտի 26-ին արդեն Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց` ադրբեջանական կողմին կոչ անելով հետ քաշել զորքերը: Պաշտոնական Բաքուն հակադարձել է այդ հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

Սակայն ադրբեջանական աղբյուրները երեկոյան շարունակում էին պնդել ՌԴ ՊՆ-ի տեղեկությունները՝ հայտնելով, թե ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Քարագլուխ բարձունքում: Ի վերջո, երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն էլ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը որակեց որպես իրականությանը չհամապատասխանող՝ արձանագրելով, թե Փառուխում ադրբեջանական դիրքերի փոփոխություն տեղի չունեցել:

Նկատենք, որ Արցախի բնակիչների համար Փառուխ գյուղն անվտանգ կլինի, եթե ադրբեջանական զինուժը լքի նաև Քարագլուխ բարձունքը, այնինչ հակառակորդի ուժերը դեռ բարձունքում են, քանի որ այնտեղից նշանառության տակ են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերան քաղաքը։

Մարտ 26-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում հարցադրում է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին, հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական վարչությունից։

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել Պուտինը Փաշինյանի այս առաջարկին։ Կառավարության հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է լարված։ «Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում։

Կրեմլն անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին չի հայտնել։ Պուտինի խոսնակը միայն լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ տեղեկացնելով՝ քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին էլ հայկական կողմը չէր հայտնել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5922 անգամ
Լրահոս
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am