Երբ կգա Մոսկվայի և Կիևի համար իրենց «նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»

Ուկրաինայի ղեկավարի վերջին արտահայտությունները՝ փոխզիջումների, հանրաքվե անցկացնելու համար Ղրիմի և Դոնբասի խնդիրների շուրջ, նմանեցնում են Նիկոլ Փաշինյանի այն արտահայտություններին, որով նա հանդես էր գալիս ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Դա թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմի ավարտն մոտենում է և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձելու է ամեն կերպ պահպանել սեփական իշխանությունը, թեկուզ և Ռուսաստանին լուրջ զիջումներ կատարելու հաշվին:

Երբ կգա Մոսկվայի և Կիևի համար իրենց «նոյեմբերի 9-ի համաձայնագիրը», դժվար է կանախագուշակել: Բայց, որ այն մոտենում է՝ ակնհայտ է:

Եվ այստեղ շատերը զուգահեռներ են անցկացնում Փաշինյանի և Զելենսկիի միջև ու փորձում հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է այս նույն «հայկական» պատմությունը կրկնվել Ուկրաինայում:

Այն, որ Զելենսկին ու Փաշինյանը շատ նման են իրենց վարքագծով, նույնիսկ մակերեսի վրա է տեսանելի: Երկուսն էլ իշխանության են եկել «փողոցից», երկուսն էլ պոպուլիստներ են, երկուսն էլ աշխատանքի փորձ չեն ունեցել իշխանական կառավարման համակարգում, և վերջապես երկուսն էլ համարվում են, այսպես կոչված, «կոլեկտիվ Արևմուտքի» ներկայացուցիչներ, որոնց հանդեպ Մոսկվան ունի, մեղմ ասած, ոչ դրական վերաբերմունք:

Վերջապես, այդ երկուսի ժամանակ էլ Հայաստանն ու Ուկրաինան հայտնվեցին պատերազմի հորձանոտում:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ շատերը համարում են, որ Զելենսկին, Փաշինյանի օրինակով, կարող է սեփական «խաղաղության դարաշրջանի» առաջարկով հանդես գալ:

Բայց հենց այս հարցում առաջանում են նաև կասկածներ, թե Զելենսկին կկարողանա կրկնել Փաշինյանի քայլերը, թե՝ ո՞չ:

Բանն այն է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ռմբակոծությունների հորձանոտում հայտնվեց Արցախը, սակայն ոչ Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի:

Ի տարբերություն Կիևի, Խարկովի, Մարիուպոլի, Երևանը, Գյումրին և Վանաձորը չհայտնվեցին ռմբակոծությունների տակ: Ճիշտ է, այստեղ Փաշինյանի արժանիքը դեր չխաղաց, սակայն փաստ է, որ Արցախի տարածքից այս կողմ մարդիկ պատերազմ չտեսան: Մինչդեռ Ուկրաինայում արդեն կա մոտ 10 մլն ներքին փախստական, որից ավելի քան 3 մլն-ը հեռացել է սեփական երկրից:

Ինչը նշանակում է, որ Զելենսկիին ավելի դժվար կլինի համոզել, որ ինքը մանկուց երազել էր խաղաղություն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելին, շաբաթներ առաջ ռուսների հետ ուկրաինական կողմից բանակցային գործընթացին մասնակիցներից մեկը նույնիսկ սպանվեց և շատերը դա գնահատեցին, որպես զգուշացում Զելենսկիի համար: Հայաստանում, ի տարբերություն Ուկրաինայի, նման պատմություն չարձանագրվեց:

Զելենսկին շատ լավ հասկանում է, թե ինչ կարող է իրեն սպառնալ, եթե նա փորձի գնալ փոխզիջման Պուտինի հետ, և այդ իսկ պատճառով էլ այսօր զբաղված է սեփական քարոզչությամբ, հանդես գալով տարբեր երկրների խորհրդարանների առաջ: Զելենսկիի համար այդ թատրոնի միակ նպատակը ուկրաինական «Մանդելայի» կերպարի մեջ հայտնվելն է, որպեսզի ապագայում կարողանա պաշտպանվել հնարավոր «դավաճանի» պիտակից:

Բացի այդ, Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը աջակցություն էր ստանում միաժամանակ և Մոսկվայում, և Արևմուտքում, չհաշված Թուրքիան և Ադրբեջանը: Մինչդեռ Զելենսկիի հնարավաոր «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը դժվար թե դրական ընկալվի, օրինակ Վաշինգտոնի կողմից:

Այնպես որ ի տարբերություն Փաշինյանի, Զելենսկիի «խաղաղ դարաշրջանի» բացման համար դժվար ժամանակներ կարող են սպասվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 1469 անգամ
Լրահոս
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am