Դեռ «բարաթ» չկա՝ հայերին այսպես են պատժում, բա որ ստորագրեն՝ ի՞նչ են անելու

Հայերի ինտեգրումը Բաքվի հիմնական առաջնահերթություններից է, նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում նրանց (հայերի) իրավահավասարությունը հանդիսանում է գլխավոր առաջնահերթություններից մեկը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում էր այն պայմաններում, երբ Արցախի ողջ տարածքում արդեն 10 օրից ավելի էր, ինչ գազ չկար: Հաղորդվում էր, թե գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում է` Շուշիի մոտ, իսկ ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։

Այսինքն, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ միայն արցախահայությանը գործնականում տարրական կենսական իրավունքներից զրկող է, այլև այդ փաստերով հանդերձ բարձր ամբիոններից ի լուր աշխարհի՝ բացահայտ ստելով:

Այսպե՞ս են պատրաստվում «խաղաղ գոյակցել» հայերի հետ Ադրբեջանի իշխանությունները: Այսինքն, վերադառնում ենք մինչև 1988-1990-ականների վիճակին, երբ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները ոտնահարելու ֆոնին հայերն իրենց ձայն էին բարձրացնում, և ամեն ինչ ավարտվեց արյունահեղությամբ ու հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս քշելու պետական քաղաքականությամբ:

Ու այս ֆոնին փոխանակ ՀՀ իշխանությունները աշխարհի ամբիոններն օգտագործեին, ու Հայաստանի գործընկեր պետություններին հետ աշխատանքով ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեին արցախահայության նկատմամբ այդ քաղաքականության վրա, դարձյալ խոսում են՝ «բա ինչ անենք, պետք է խաղաղության գնանք»:

«Կարմիր գծերի հարց չկա, որովհետև նախապայման չկա։ Թուրքիայի հետ երկխոսությունը սկսվել է ԱՄՆ և ՌԴ միջնորդությամբ։ Երկու օր առաջ Լավրովն ասաց, որ աջակցում են գործընթացին։ Հիմա նրանք, ովքեր զարմացել են Արարատ Միրզոյանի հայտարարությունից, ի՞նչ են առաջարկում՝ ՌԴ-ին և ԱՄՆ-ին ասել՝ չէ, մենք Թուրքիայի հետ չենք խոսա՞»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում օրերս անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Արման Եղոյանը։ Հարցին՝ «իշխանությունը վստա՞հ է, որ հասարակությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարեկամություն անել հարաբերությունների հաստատման համատեքստում», Արման Եղոյանն այսպես է պատասխանել․ «Բարեկամություն բառն ո՞վ է ասել։ Տարբեր բաներ են։ Նախարարը նման բան չի ասել, ասել է հարաբերությունների կարգավորում՝ բարև ձեզ, ցտեսություն ձեզ, ոնց եք․․․»։

Հիմա՝ տրամաբանական հարց. եթե դեռ խաղաղության համաձայնագիր չկա, այսինքն, ինչ-որ առումով, Անկարան ու Բաքուն դեռ որոշակի կախվածություն ունեն հայկական կողմից, այն առումով, որ ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության համաձայնագիր կստորագրեն ու կճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնիսկ այս պայմաններում այսպես են իրենց դրսևորում, ի՞նչ է սպասում արցախահայությանն ու Հայաստանի սահմանամերձ բնակչությանը, եթե ՀՀ իշխանությունը ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...

Այս մասին որևէ մեկը Փաշինյանի կառավարությունում առհասարակ, մտածո՞ւմ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2689 անգամ
Լրահոս
Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am