Ինչո՞ւ էին ՍԴ-ից Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը կառավարության աշխատակիցների հետ մեկնել Ստրասբուրգ

Օրեր առաջ 24News-ը հարցում էր ուղարկվել Սահմանադրական դատարան առ այն, թե Սահմանադրական դատարանի ո՞ր դատավորներն են մեկնել Ստրասբուրգ քաղաք գործուղման, ո՞ւմ հրավերով կամ նախաձեռնությամբ, ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, ծախսը հրավիրո՞ղ, թե՞ հրավիրվող կողմն է հոգացել, ու՞մ հետ են տեղի ունեցել հանդիպումներ, հանդիպումների օրակարգում ի՞նչ հարցեր են ներառված եղել, և/կամ ի՞նչ հարցեր են քննարկվել:

Հարցմանն ի պատասխան ՍԴ մամուլի խոսնակը, հղում անելով մեր հարցերի պատասխանները չպարունակող հրապարակմանը, չի պատասխանել, թե ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, տվյալ դեպքում՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործուղումը, հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել, կոնկրետ ո՞ր ծախսերն են կատարվել ՍԴ կողմից, ինչն առնվազն, տարակուսելի է և կասկածելի:
Մեր հարցերին չպատասխանելը դառնում է շատ ավելի ուշագրավ, երբ առաջ է գալիս հարցը. ինչու՞ են Ստրասբուրգ մեկնել միայն իշխանությունների սրտի դատավորները՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը: Ի վերջո, ծիծաղելի է մամուլի հաղորդագրությունն առ այն, որ այցի նպատակը իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը կարևորելն էր: Հարց է առաջանում. ի՞նչ է` Արման Դիլանյանը, կամա, թե ակամա, լինելով բարձր դատարանի ղեկավար, պետք է մսխեր ՍԴ բյուջեն, հանդիպեր երրորդ էշելոնի պաշտոնյաների հետ, չընդունվեր ավելի բարձր խողովակներում, որպեսզի նոր գիտակցե՞ր իրավունքի գերակայության ոլորտում ՍԴ դերը:

Ի դեպ, հենց այդ նույն օրը Ստրասբուրգ քաղաք են գործուղվել նաև վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը: Վարչապետի աշխատակազմի կայքում տեղադրված և հետո հասկանալի պատճառներով շատ արագ հեռացված համատեղ լուսանկարներից և մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ հանդիպումները եղել են նույն կամ գրեթե նույն կազմի հետ, կամ հանդիպումը եղել է համատեղ: Եվ եթե համադրում ենք ծախսերը թաքցնելու տեղեկատվությունը, այդ թվում՝ տոմսերի գնման, առաջանում են հարցեր՝ արդյո՞ք ՍԴ-ն ու գործադիրն այնքան են սերտաճել միմյանց, որ նախապես կազմակերպում են սեփական գործուղումները համատեղ, կամ էլ միգուցե արդեն իսկ Եվրոպայի խորհրդի աչքու՞մ է այդպես, որից ելնելով էլ գործուղումը համատեղ է կազմակերպվել:

Ուշագրավ է նաև, որ այդ համատեղ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռազմավարական դաշնակցի, փաստացի ՀՀ անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի ԵԽ-ից վտարելու ժամանակահատվածում, ինչը չի կարող քաղաքական խնդիրներ չառաջացնել, քանզի ուկրաինական իրադարձությունների համատեքստում Մոսկվան ուշի ուշով հետևում է դաշնակից երկրների վարքագծին: Իսկ թե ինչու՞ են իշխանությունների սրտի դատավորները սկսել ավելի անթաքույց գործել որպես գործադիր իշխանության կցորդ, ակնհայտ կդառնա առաջիկա ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

24News

 

 

դիտվել է 1071 անգամ
Լրահոս
ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am