Ուկրաինական պատերազմի հայկական գինը․ հայաստանցիները կկորցնեն մոտ 400 մլն դոլար

 2018, 2019, 2020 2021 թվականներին Ռուսաստանից ուղարկված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարած փոխանցումների միջին տարեկան չափը կազմել է 850 մլն դոլար։ Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումները կարող են 50 տոկոսով նվազել։

Ստեղծված նոր իրավիճակում հայկական բիզնեսից որոշակի ժամանակ կպահանջվի վերադասավորվելու և ի հայտ եկած խնդիրներին դիմագրավելու համար։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով այսօր Հայաստանի ֆինանսական կայունության վերաբերյալ հարցին։ «Մեր ֆինանսական կայունության գնահատականը բազմաթիվ հարցերից է կախված և վերջին շրջանում, ինչպես տարածաշրջանում առհասարակ, Հայաստանում առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են մեր հարևանների, բարեկամների մոտ ընթացող տնտեսական զարգացումներով»,– ասել է նախարարը։

Հայաստանի տնտեսական կապերը Ռուսասատանի հետ շատ սերտ և բազմաբնույթ են ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման առումով։ 2021-ին Հայաստանից-Ռուսասատան արտահանման ծավալը կազմել է 800 մլն դոլարը։ Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո՝ այս կարճ ժամանակահատվածում հայաստանյան բազմաթիվ արտահանողներ ունեցել են կորուստներ՝ հաշվի առնելով ռուսական ռուբլու արժեզրկումը։ Տուժել են հատկապես այն տնտեսվարողները, որոնք դոլարային դեբիտորական պարտքեր են ունեցել։ Այսինքն՝ այս մարդիկ ապրանքները նախապես առաքած են եղել, սակայն վճարումները դեռ ստացած չեն եղել, և փոխարժեքի անկման հետևանքով ունեցել են ֆինանսական կորուստներ։

Հայաստանում այս պահին դեպի Ռուսասատան ներկրումների իրականացման համար կան նաև լոգիստիկ լուրջ խնդիրներ։ Նախարարը, սակայն, հուսադրող է համարել այն հանգամանքը, որ հայկական ընկերություններին ռուսական շուկայից հեռացող ընկերությունների տեղը գրավելու շանս է տրվել։ «ՌԴ–ից շատ ընկերություններ հեռանում են և շուկայում առաջացած այդ բացը կարող են լրացնել հայկական ընկերությունները»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Բայց սա իրականության հետ աղերս չունեցող հույս է, որովհետև հայաստանյան ընկերությունները փոքր են, հիմնականում չունեն արտադրողականության այնպիսի ծավալներ, որ կարողանան ապահովել ռուսական շուկայի պահանջարկը։ Առավել ևս անհնար է, որ գոնե այս տարվա կտրվածքով բիզնեսի վերադասավորումների շնորհիվ հնարավոր լինի լրացնել Ռուսաստանից ավանդաբար ակնկալվող տրանսֆերների բացակայությունը։ Այսինքն՝ միջինը 400 մլն դոլար գումար չի մտնելու մեր տնեսության մեջ, ինչն առաջին հերթին վնասելու է այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարով սոցիալական առաջնային խնդիրներ էին լուծում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3141 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am