Մոսկվան երախտապարտ է Թուրքիային... որ թուրքական բայրաքթարները թափվում են ռուս զինվորների վրա՞

«Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում», - այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք բարձր ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերում Թուրքիայի դիրքորոշմանը։ Այդ երկիրը փորձում է օբյեկտիվորեն լուծել ներկա ճգնաժամից բխող խնդիրները», - հայտարարել է Լավրովը։

Իսկ ռուս-թուրքական բանակցությունների մեկնարկից առաջ ՌԴ ԱԳՆ Չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոն ավելի է անկեղծացել, ասելով. «Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման որոնումներում օգնելու պատրաստակամության համար, գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը։ Նա հիշատակել է Անթալիայում թուրքական կողմի միջնորդությամբ Կուլեբա-Լավրով հանդիպումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա: «Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը», Թվիթերում գրել է Չավուշօղլուն: Նրան արդեն ընդունել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը:

Արտգործնախարարների հանդիպման օրակարգում երկկողմ և միջազգային խնդիրներ են, մասնավորապես՝ Ուկրաինայի ճգնաժամը: Առանձնազրույցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը նախ նկատել է, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները չեն համընկնում, բայց նաև շեշտել է, որ Ռուսաստանը հարգում է Թուրքիայի տեսակետը։ «Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, բայց մենք գնահատում ենք և մեծ հարգանք ունենք Թուրքիայի դիրքորոշման հանդեպ, որը ձգտում է օբյեկտիվորեն լուծել այս ճգնաժամի պատճառով ստեղծված խնդիրը: Եվ իհարկե, մենք բարձ ենք գնահատում Անկարայի պատասխանատվությունը Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում», - ասել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այս դժվար ժամանակներում դիվանագիտությունն ու երկխոսությունը ավելի մեծ կարևորություն են ստանում: Չավուշօղլուն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբից Թուրքիան հստակ արտահայտել է իր հավասարակշիռ և անկողմնակալ դիրքորոշումը. - «Որպես երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունեցող երկիր, անկեղծ միջնորդական դեր ստանձնեցինք՝ չնայած բոլոր դժվարություններին: Այս համատեքստում նաև հայտարարեցինք, որ ինչպես միշտ լիովին պահպանելու ենք Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները»:

Կոնվենցիան, որի մասին խոսեցին և' Լավրովը, և' Չավուշօղլուն, թույլ է տալիս Թուրքիային պատերազմի կամ դրա վտանգի ժամանակ փակել իր նեղուցներով հակամարտող կողմերի ռազմական նավերի անցումը Միջերկրականից Սև ծով։
Մոսկովյան բանակցություններից հետո վաղն արդեն Չավուշօղլուն կմեկնի Կիև հանդիպելու ուկրաինացի գործընկերոջը՝ Դմիտրի Կուլեբային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտնել էր, որ նախարար Չավուշօղլուին գործուղում է Մոսկվա և Կիև շարունակելու ակտիվ աշխատանքը կողմերի հետ. - «Արտգործնախարարը հանդիպումներ կունենա երկու կողմի հետ՝ շարունակելով Անկարայի ջանքերը հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնման ուղղությամբ»:

Ռուս-ուկրաինական առճակատման ամենասկզբից Թուրքիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև՝ օգտագործելով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր լավ հարաբերությունները: Անցած երեք շաբաթվա ընթացքում նախագահ Թայիփ Էրդողանը հասցրել է երեք հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ, մեկ անգամ էլ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ:

Նկատենք, որ Թուրքիայի նախագահը ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցով խոսել է ավելի քան 20 պետական առաջնորդի և միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Անցած շաբաթավերջին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ: Չնայած այդ հանդիպումը էական արդյունք չտվեց և հրադադարի շուրջ կողմերը պայմանավորվածության չհասան, Անկարան այդ հանդիպման անցկացումն արդեն իսկ դիվանագիտական լուրջ հաջողություն է համարում։

Թուրքիայի հավակնությունները՝ մի կողմ, ինչպես ասում են, դա ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ: Ապշեցուցիչը թուլացած, տկար Ռուսաստանի կերպարն է, որն այսօր էլ Թուրքիայի դիրքորոշումը ուկրաինական պատերազմում համարում է՝ «բալանսավորված», սա այն դեպքում, երբ Թուրքիան հստակ աջակցում է Ուկրաինային ոչ միայն քաղաքական-դիվանագիտական ճակատում, այլև ռազմական ոլորտում՝ թուրքական անօդաչուները՝ բայրաքթարները վաճառելով Ուկրաինային:

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի հասարակությունն ակնկալում էր, որպեսզի Ռուսաստանն ավելի կոշտ լինի Թուրքիայի նկատմամբ, որովհետև հայ զինվորների գլխին թուրքական բայրաքթարներ էին թափվում... Այսօր դրանք ռուս զինվորների վրա են թափվում՝ Ուկրաինայում, բայց Ռուսաստանի իշխանությունները շարունակում են «երախտապարտ լինել» Անկարային՝ դրսևորած հավասարակշիռ քաղաքականության համար...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3603 անգամ
Լրահոս
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am