«Զանգեզուրի միջանցքով»՝ էլեկտրաէներգիայի «առուծախ». Թուրք-ադրբեջանական ճնշումը ահագնանում է

Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա և այս հարցը քննարկում է Անկարայի և Բրյուսելի հետ, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը: Փարվիզ Շահբասովը, որը շաբաթավերջին ևս մասնակցում էր Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին, «Անադոլու» գործակալության հետ խոսել է ադրբեջանական գազի արտահանման նոր ծրագրերի մասին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հրաժարվում են ռուսական գազի ու նավթի ներկրումից։
Եվրոպական միությունը հիմա չի կարող դադարեցնել ռուսական գազի ներկրումը, քանի որ այն սպառած էներգակիրների մոտ 40 տոկոսն է կազմում: Այնուամենայնիվ, Բրյուսելը մտադիր է մինչև տարեվերջ երկու երրորդով նվազեցնել ռուսական գազի ներկրումը և էներգակիրների հարցում Ռուսաստանից ամբողջությամբ անկախանալ մինչև 2030 թվականը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, ադրբեջանական գազը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի համար: Ինչպես փոխանցում է «Ազատությունը», Շահբասովի խոսքով՝ Ադրբեջանը 2,6 տրիլիոն խորհանարդ մետր բնական գազ ունի, որը դեռ 100 տարի բավարար է և՛ ներքին սպառման ու հարևաններին մատակարարելու, և՛ Եվրոպա արտահանելու համար: Նախարարը նշել է, որ Հարավային գազային միջանցքը մեծ հեռանկար ունի և դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալները մեծացնելու նպատակով այն ընդլայնելու ծրագիր կա: Այս առումով արդեն բանակցություններ են սկսվել եվրոպական մի շարք երկրների և Թուրքիայի հետ:

Անցած ամիս այս հարցով Բաքվում Հարավային գազային միջանցք նախագծի խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստն էր կայացել, որին 19 երկրների ներկայացուցիչներ էին մասնակցել, այդ թվում՝ ԵՄ երկու հանձնակատարներ: Էներգետիկ նոր ծրագրերի շուրջ խոսել են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները անցած շաբաթ, երբ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Անկարայում էր:

2020թ. վերջին Ադրբեջանը սկսել էր Տրանսատլանտյան գազատարով գազը վաճառել Եվրոպային։ Այս ծրագիրը նախատեսված է 25 տարով և ենթադրում է տարեկան շուրջ 100 մլնդ խորանարդ մետր գազի արտահանում եվրոպական շուկա, որի մեծ մասը բաժին է հասնում Իտալիային: Ադրբեջանական գազ ստանում են նաև Հունաստանն ու Բուլղարիան: Փարվիզ Շահբասովը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Բաքվի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ Արևմուտքն ու Արևելքը իրար կապող և ողջ տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող այս միջանցքը դառնալու է ոչ միայն լոգիստիկ և տրանսպորտային հաղորդակցության նոր ուղի, այլ նաև օգտագործվելու է էլեկտրաէներգիայի արտահանման համար: Նպատակ կա ապագայում միջանցքը ծառայեցնել նաև կանաչ էներգիայի արտադրման համար:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ աշնանը՝ The Economist-ը խմբագրականում գրեց, թե եվրոպացի սպառողները կարող են փոխարինել ռուսական գազը ադրբեջանականով։ Սա, իհարկե, գազի դեֆիցիտի և ռեկորդային բարձր գների հարցը Եվրոպայում չի կարող լուծել, սակայն ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր դիտվում է որպես այլընտրանք Ռուսաստանին։ Եվրոպային դաժան ձմեռ է սպասում։ Բնական գազի գինը շարունակում է բարձր մնալ ամբողջ աշխարհամասում՝ հազար դոլարին մոտ խորանարդ մետրի համար, և եվրոպական կառավարությունները ջանքեր են գործադրում գազի դեֆիցիտը լրացնելու համար:

Եվրոպայում գազի խոշորագույն մատակարար Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել, սակայն որոշ քննադատներ ասում են, որ Կրեմլը ռուսական գազի պահանջարկն օգտագործում է եվրոպական կառավարությունների վրա քաղաքական ճնշման համար։ Մոսկվան այս ֆոնին հայտարարում է, թե կարող է հաջորդ ամիս Եվրոպա ավելի շատ գազ ուղարկել։ Հարցն այն չէ, որ չկան գազի այլ աղբյուրներ։ Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, օրինակ, լցված են բնական գազով: Խնդիրն այն է, որ ասիական արագ աճող տնտեսություններին է այսօր բաժին հասնում գազի գրեթե երկու երրորդը, աճում է գազի պահանջարկը նաև Լատինական Ամերիկայում և հենց Մերձավոր Արևելքում։ Այսինքն, Եվրոպան այսօր շուկաներից մեկն է և ստիպված է մրցակցության մեջ մտնել մյուս տարածաշրջանների հետ գազ ստանալու համար, ինչով էլ այսօր պայմանավորված է գազի ռեկորդային բարձր գինը։

Ըստ «Ազատության», հրատարակությունը նշել էր, որ հեղուկ բնական գազի շուկայում Եվրոպան ստիպված է մրցակցել Ասիայի հետ լրացուցիչ մատակարարումների համար։ Ասիական երկրներին բաժին է ընկնում այդ գազի ներմուծման մինչև 75 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից հեղուկ գազը չափազանց թանկ է, գնի իջեցման համար կպահանջվեն զգալի ներդրումներ ամերիկյան արդյունահանող արդյունաբերության մեջ։
Էներգետիկ այս ճգնաժամը հերթական անգամ բացահայտեց Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից: Ի՞նչ է անհրաժեշտ ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու համար։ The Economist-ի հեղինակը փորձում է պատասխանել հարցին և գրում է, որ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար կարելի է ավելի շատ գազ գնել Ադրբեջանից Հարավային գազատարով։

«Հարավային գազային միջանցքով» եվրոպական երկրներ մատակարարվող վառելիքը Ադրբեջանից մինչև 10 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ կարող է փոխարինել ռուսական գազը», - գրում է պարբերականը, հավելելով՝ սա, սակայն, պահանջվող գազի միայն չնչին մասն է։ «Այնուամենայնիվ, սա բավարար չէ ամբողջ Եվրոպային վառելիք ապահովելու համար։ Ռուսական գազի ամբողջական մերժումը չափազանց հավակնոտ նախաձեռնություն է, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում», - եզրափակում է The Economist-ը:

Մինչդեռ Մոսկվան հայտարարում է, թե «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումից հետո, որի դեմ պայքարում է Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կարող է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2264 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am