Պատերազմի ծուղակ. Անկարայի ու Բաքվի խորամանկ «գործարքը»

Մարտի 11-ին, երբ դեռ չէր կայացել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, պաշտոնական Երևանը հայտնեց, թե Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

«Արմենպրես»-ին Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր. «Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - մասնավորապես նշել է Հունանյանը:

Այսօր արդեն, երբ կայացել է Միրզոյան-Չավուշօղլու՝ համատեղ «ժպտադեմ» հանդիպումը Անթալիայում, Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարեց, թե՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, սպասում են Հայաստանի արձագանքին:

Ասել կուզի՝ Անկարան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին... Ու քանի դեռ սպասում են՝ ի՞նչ է պետք անել դրա համար... Արցախում լարվածություն ստեղծել, ահաբեկել Արցախի բնակչությանը, ինչով էլ արդեն մի քանի օր է, ինչ զբաղված են: Սկսվել է թուրք-ադրբեջանական գլոբալ ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Սա և հոգեբանական ճնշման մեթոդ է, և շանտաժ՝ ռազմական գործողություններ սկսելու:

Պաշտոնական Երևանը լռություն էր պահպանում, թե՞ այդ ինչ առաջարկներ է Ադրբեջանը ներկայացրել Հայաստանին:

Ադրբեջանի արտգործնախարարը օրեր առաջ հայտարարեց, թե Բաքուն սպասում է հայկական կողմի պատասխանին։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Ադրբեջանի արտգործնախարարը թեև նոր առաջարկների բովանդակությունը չէր բացահայտել, այդուհանդերձ, հավելել էր, որ դրանք բաղկացած են 5 կետից և զետեղված են մեկ էջում։ «Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան, և Հայաստանի համար պետք է հեշտ լինի դրանք ընդունելը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել՝ առաջարկները վերջերս են ներկայացվել պաշտոնական Երևանին։ Բայրամովը միայն նկատել է, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել։

Ահա, այսօր, հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին... «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», ասվում է ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը օրերս անդրադարձել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Բաքվում Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը, և հույս էր հայտնել, որ Հայաստանը ևս ընդառաջ կգնա։

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին՝ նոր վերջնագի՞ր: Ի՞նչ է զիջելու Բաքուն...

Ինչո՞ւ է Բաքվից արտահոսք լինում, թե ինչ են առաջարկել Երևանից, իսկ Երևանը չի ներկայացնում, թե ինչ է ներկայացրել Բաքուն:

Ինչո՞ւ Անկարան ու Բաքուն որոշեցին Հայաստանին առաջարկներ ներկայացնել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, երբ Ադրբեջանն օգտագործում է ուկրաինական պատերազմն իր նպատակներին հասնելու համար։

Գումարած՝ ընդդեմ ՌԴ-ի ու ռուս խաղաղապահների ուժգին հակաքարոզչություն է գնում Ադրբեջանում, ինչպես նաև՝ Թուրքիայում:

Թուրք-ադրբեջանական նոր կլանը առավել քան պարզունակ է. Անկարան ու Բաքուն այդ առաջարկները դրել էին հայկական «սեղանին», որպեսզի մերժում ստանան ինչ-որ մի կետով, ավելի ճիշտ՝ հող նախապատրաստվի մերժման ֆոնին իրադրությունն էլ ավելի լարելու, ինչու չէ՝ ռազմական գործողություններ սկսելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3840 անգամ
Լրահոս
Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am