Ռուսաստանում Instagram-ն արգելափակել են
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Instagram սոցիալական ցանցի մուտքը՝ ամերիկյան Meta (նախկին Facebook) ընկերության որոշման պատճառով, ըստ որի` թույլատրվում է հարթակում ռուսների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերով գրառումներ հրապարակել։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
«Հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կսահմանափակվի Instagram սոցիալական ցանցի մուտքը »,- ասվում է հայտարարության մեջ։