Հեղափոխական ծաղրածուներին ընտրած ժողովուրդների ճակատագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախությունն ընդունելու մասին։ Հաստատվեց հերթական օրինաչափությունը․ եթե հետսովետական տարածքում տեղի է ունենում «գունավոր» և դրսից ուղղորդվող հեղափոխություն, ապա այն բերում է պատերազմ, տարածքային կորուստ, պարտություն։

Ուկրաինացիները Արևմուտքի ձեռքում դարձան հակառուսական խաղալիք ու մինչև այսօր վճարում են դրա համար։ Առաջին անգամ նրանք վճարեցին 2014–ին, երբ որոշեցին ներքին խնդիրների լուծումը գտնել աշխարհաքաղաքական խաղերում։ Թալանչի Յանուկովիչին զինված հեղաշրջման միջոցով փոխարինեց օլիգարխ Պորոշենկոն, որը ոչ պակաս թալանչի էր։ Ուկրաինացիների կյանքը չլավացավ, ավելի ճիշտ՝ վատացավ։ Ու որպես վատ կյանքի «բոնուս» ստացան նաև Ղրիմի կորուստ ու Դոնբասի վրա վերահսկողության բացակայություն։

Հետո Ուկրաինայում իշխանության բերվեց Զելենսկին՝ քաղաքական ծաղրածուն։ Այս ծաղրածուին Վաշինգտոնը կրկին օգտագործեց Մոսկվայի դեմ։ Արդյունքները տեսնում ենք։

Ուկրաինայում նոր բան տեղի չի ունենում։ Լինում է այն, ինչ եղավ Վրաստանում՝ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո։ Սա այս ծաղրածուն վրացիներին մտցրեց հակառուսական հորձանուտի մեջ, դարձրեց ԱՄՆ–ի ձեռքի խաղալիքը, բերեց պատերազմ, պարտություն ու տարածքային կորուստներ։

Այդպես եղել է Ադրբեջանում՝ 90–ականներին։ Իշխանության եկավ հեղափոխական խելագար Էլչիբեյը, և մենք օգտվեցինք դրանից։ Հետո հերթը հասավ մեզ։ Տնաբույծ «Էլչիբեյը»՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց աշխարհաքաղաքական խաղեր տալ, Բոլթոնի հետ սիլի–բիլի անել, ՌԴ–ին ադապտացնել «թավշա» հեղափոխությանը, ՀԱՊԿ–ին վարկաբեկել, վերջում էլ՝ հիմար վիճակի մեջ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահողներին՝ երկնելով «Մյունխենյան սկզբունքները», փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և հնարավորություն տալով ադրբեջանաթուրքական ուժերին դիմել ագրեսիայի։ Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն, տարածքային կորուստներ՝ տեղավորվելով բոլոր պոպուլիստ ծաղրածուների համար նախատեսված սցենարի մեջ։

Բոլոր այն ժողովուրդները, որոնք ընտրում են, իբր, հակակոռուպցիոներ, ցուցադրաբար հեծանիվ քշող ծաղրածու ղեկավարների, ստանում են թալանչի ղեկավարներ, ստանում են պատերազմ, պարտություն, տարածքային կորուստներ, ողբերգություն։ Մեր դեպքում այդ կորուստները կարող են անդառնալի լինել և պետականության գին արժենալ, քանզի Նիկոլը դեռ չի հանգստացել ու շարունակում է իր «խաղաղասիրական» գիծը, որն սկսել էր 44–օրյա պատերազմից առաջ ու շարունակում է հիմա։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1958 անգամ
Լրահոս
Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am