Ինչո՞վ եք զբաղված... Հայանպաստ ազդակները չե՞ք լսում

Մեր քայլերն այսօր ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը, Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում նշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի «մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը». «Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, երեկ այցելել են քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ, իր ուղերձում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացեք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը», - ասված է Վերածննդի օրվա հետ կապված ուղերձում։

Փետրվարի 20-ը՝ Արցախի վերածննդի օրն էր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին: Բալասանյանը շեշտել է, որ «Արցախը վերջնականապես կործանելու» Ադրբեջանի ծրագիրը չիրագործվեց․ «Մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են»։

Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում, նշում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Ինչպե՞ս են Հայաստանի ու Արցախի իշխանությունները պահպանելու այն, ինչ գոնե այսօր հայկական կողմն ունի: Թե՛ Արցախը, թե՛ Հայաստանն անպաշտպան են բոլոր առումներով՝ ռազմաքաղաքական տեսանկյունից: Փաշինյանի իշխանությունը գործընկեր պետությունների հետ ինչ աշխատանք է տանում, որպեսզի պահեն հայկական Արցախը:
Արցախի միջազգային ճանաչման գիծ տանելո՞ւ են, թե՞ ոչ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ աշխատանք տարվո՞ւմ է, թե ոչ, որպեսզի Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն տարածաշրջան գալիս բերեն հայկական կողմի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ:

Գոնե ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելու մասին հստակ ազդակներ են գալիս: Փաշինյանի կառավարությունը փոխանակ այդ ուղղությամբ աշխատանք տանեն՝ լծվել են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի», Հայաստան-Ադրբեջան սահմանների դիլիմատացիա-դեմարկացիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գործընթացներն առաջ տանելուն:

Մինչդեռ արևմուտքից հնչում են հայանպաստ դիրքորոշումներ...

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման որևէ երկարատև կարգավորում հնարավոր չէ, «Ինֆոքոմ»-ի Focus on Russia հաղորդման շրջանակներում հայտարարել է 2013 - 2016 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Կարծում եմ՝ Բաքուն պետք է հասկանա, որ պետք է ինչ-որ ճանապարհ լինի կարգավիճակի հարցը լուծելու համար: Առանց կարգավիճակի հարցը լուծելու չի լինի կայուն, հարատև կարգավորում: Բայց դա միակ հարցը չէ, կան տարածքային հարցեր, որոնք պետք է լուծվեն երկուստեք ընդունելի լինելու սկզբունքով: Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա: Առաջինը և ամենակարևորը. պետք է քննարկում լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց իմ կարծիքով քննարկումը պետք է առաջ մղվի համանախագահների և ԵԱՀԿ-ի կողմից, և այն պետք է տեղի ունենա բարձր մակարդակով, և ոչ թե այն մակարդակով, որով մենք որպես համանախագահներ աշխատում էինք, այլ նախարարների և ավելի բարձր մակարդակներով», - ասել է Ուորլիքը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4041 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am