Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։
«Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս հարցում շատ անելիքներ ունեն ինչպես պաշտոնյաները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները և պարզապես քաղաքացիները։
Գայանե Աբրահամյանն ասաց, որ այսօր հանդիպելու են ՄԱԿ-ի նորանշանակ դեսպանի հետ՝ ներկայացնելու խնդիրները։
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը