Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը ոչ մի առաջընթաց չի արձանագրել․ հայտարարություն

Հունվարի 25-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես Վրաստանը Հայաստանից գտնվում է ավելի բարձր դիրքերում, 45 միավորով զբաղեցնում է 55-րդ տեղը։ Թուրքիան 38 միավորով գտնվում է 96-րդ հորիզոնականում, Ադրբեջանը 30 միավորով` 128-րդ հորիզոնականում, իսկ Իրանը՝ 25 միավորով 150-րդ հորիզոնականում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։

«Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին երեք տեղերը զբաղեցնում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 88 միավոր և հավասարապես կիսում է 1-ին հորիզոնականը։

Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (շատ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։

Չնայած վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում գրանցած որոշակի հաջողություններին, Հայաստանի քաղաքական իշխանությունները շարունակական կերպով ամենաբարձր մակարդակով անում են հայտարարություններ, որոնք շատ հաճախ ուղեկցվում են կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն սկզբունքի ներկայացմամբ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը հասարակության մոտ դեռևս շարունակում է մնալ ցածր, և 2021 թվականի համար ստացված միավորները վկայում են այն մասին, որ լայն հասարակությունը անցած տարում չի նկատել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում էական բարեփոխումներ, իր առօրյա կյանքում չի զգացել կոռուպցիայի վերացմանն ուղղված ջանքեր կամ դրա մակարդակի նվազեցում, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տարվող հակակոռուպցիոն պայքարը իրականացվում է զուտ բաց տեքստերի և աննշան ընթացակարգային փոփոխությունների միջոցով։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ 2021 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի անփոփոխ ցուցանիշները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով․

- Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերը չունեն իրական անկախություն, և դրանց ղեկավար կազմերը նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում (տե՛ս օրինակ՝ «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը», «Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով»)։

- ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գնահատականները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների վերանայման ուղղությամբ (տե՛ս օրինակ ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին հրապարակած միջանկյալ զեկույցը` և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակած Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով հրապարակած միջանկյալ զեկույցը)։

- Հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք գործողություններ իրականացվում են քանակական դրական ցուցանիշներ ունենալու նպատակով, այնինչ որակական մակարդակում այդ գործողությունների ազդեցությունը գնահատված չէ, և դրանք պետք է դիտարկել որպես կատարված ձևականորեն (տե՛ս օրինակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի 2019-2020 թթ․ և 2021 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ հանրային մոնիթորինգի զեկույցները)։

- Քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները, իսկ քաղաքացիական հասարակության համայնքի հետ հարաբերություններում ցուցաբերում են խտրական մոտեցում՝ աշխատելով քաղաքական իշխանությանը լոյալ ՔՀԿ-ների հետ՝ մերժելով իրական մասնակցությունը և ստեղծելով թվացյալ պայքար իրականացնող ժողովրդավարական պետության պատրանք:

- Ըստ էության երկրում դեռևս արմատախիլ չի արվել համակարգային կոռուպցիան, որը ընդունել է այլ տեսք ու բովանդակություն՝ հիմնվելով կեղծ օրինապաշտության վրա, ինչպես նաև լայն տարածում է ստացել հովանավորչությունը, նեպոտիզմը և կոռուպցիոն այլ դրսևորումներ:

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մտահոգությունն է հայտնում երկրում իրականացվող շղարշային հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումը առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
«Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am