Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանը Ալիևը ասել է, որ տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։
«Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», - ասել է նա։