Ադրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկել դեպի Շուշի և Ակնա
Երկուշաբթի օրվանից Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: