ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ-ին 200 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին որոշումն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերին։ Խմբաքանակն այսօր առավոտյան հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան։
Բեռը ներառում է մոտ 91 հազար կգ մահաբեր զենք։