ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ ֆրանսիացի դիվանագետների հետ կայցելի տարածաշրջան: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների անցկացմանն առաջիկա օրերին»,- գրել է եվրոպացի գործիչը: