Սիմիդյանը հուզված էր
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ երեկ հուզված էր, քանի որ առաջին անգամ է նախագիծ զեկուցել, դրա համար էր ԱԺ-ում կառավարության նախագիծը ժպտալով զեկուցում.
«Շատ տարատեսակ մեկնաբանություններ եղան դրա հետ կապված, որոնք անհասկանալի էին ինձ համար: Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց, ցավոք սրտի, եղան տարատեսակ մեկնաբանություններ»,-ասաց Սիմիդյանը: