Սոցիալապես անապահով ընտանիքների համար ևս գազի գինը կփոխվի՞. պարզաբանում է փոխվարչապետը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստանում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի փոխվի: Այս մասին Գրիգորյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում է գազի սակագնի բարձրացում նաև սոցիալապես անապահով ընտանիք հանդիսացող սպառողների համար, 1 խմ-ի դիմաց 100 դրամի փոխարեն այն դառնալու է 133 դրամ: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր ծրագրեր կան՝ գազի գնի բարձրացման խնդրի մեղմման համար:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ չհամաձայնեց պատգամավորի այն պնդմանը, թե գազի գնի շուրջ բանակցություններն անցել են ապարդյուն: «Նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել, թե ինչքան է գինը պահպանվում սահմանին Հայաստանի համար, և ինչ գին ունի գազը այսօր աշխարհում՝ թե բորսայական, թե եվրոպական առանձին երկրների համար»,-ասաց փոխվարչապետը:

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ: «Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվել է կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու, և այդ հնարավորությունը կա»,-ասաց Գրիգորյանը՝ խոստանալով, որ անապահով խավի համար չի բարձրանալու:

Սահմանին գազի գինը 2022-ի համար մնում է նույնը: ««Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է հայտ, որով դեռևս 2013-ին սահմանված կալորիականության հաշվարկի կիրարկման խնդիր է դրվում: Կալորիականության հաշվարկի խնդիրն այնուամենայնիվ ենթադրում է, որ այլ հավասար պայմաններում գազի սպառման ծավալի պարագայում չի փոխվում գինը, սակայն իհարկե, չի բացառվում, որ սպառումը կաճի: Եվ այդ իմաստով ցանկացած հետևանք, կարծում եմ, հեշտությամբ, կչեզոքացվի»,-ասաց փոխվարչապետը:

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Թուրք բնորոշման իրական նշանակությունը խճճել է ազգային արժանապատվության նվաստացման հարցում չկողմնորոշվածին Փաշինյանի Հայաստանը չունի դաշնակիցներ ո՛չ ՀԱՊԿ-ում, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից դուրս՝ անկախ նրա «ջղային» ելույթից Փառավորվեք անհայրենիքներ․ video ԱԱԾ-ն ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան Փաշինյանը ծնունդի է ․ Նա արդեն հասցրել է մի քանի բաժակ օղի խմել և զվարճանալ Երթը կանգ կառնի կառավարական ամառանոցների դիմաց Չմեռանք, մեղադրյալ էլ դարձանք… Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել․Հրանտ Բագրատյան Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆ Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է Հայաստանի ոչ մի հատվածում հայելային հետքաշում չի լինելու․ Աննա Գրիգորյան Շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՄԻՊ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու նոր միջնորդություն ներկայացվեց գլխավոր դատախազին. News.am Բերման են ենթարկում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին. video Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի` Նիկոլ Անհողը հայրանուն չունի «Ոստիկաններն ասում էին՝ հերիքա, էսքան մի բերեք, քաղմասերում տեղ չկար». Շահե Աճեմյանն այսօր բերման է ենթարկվել Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը Այսօրվա բերման ենթարկելու ավելի քան 400 դեպքերից միակ օրինականը․․․ Ես գնահատական այստեղ չեմ տա այս վայրագությանը Ճիշտ ճանապարհով եք գնում, քայլիստ Գևորգ՝ իրականցնելով թուրքերի երազանքը՝ տեսնել Հայաստանն առանց հայերի... «Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից։ Եվ ոչ միայն նա։ Խաչատուրովների ողջ ընտանիքը»․ Մելիք–Շահնազարյան Նիկոլի փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում՝ գնացեք սահման. Խենթի երկիր է դարձել. Արտակ Զաքարյան Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. փաստաբան Ռեժիսոր Արմեն Գրիգորյանին ձերբակալել են բռնություն գործադրելու կոչերի, բռնության քարոզի հոդվածով Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 16։30-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub