Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը:
Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց Է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն Է հայտնել նրան, բայց ասել Է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: