Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր. Yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Ապագա խոստացողները շարունակում են խոսել անցյալից, եւ նորից շարունակում են մանիպուլացնել եւ ակնհայտ ստեր տարածել: Իշխանական պատգամավորներն այսօր ԱԺ նիստին մեկը մեկին հերթ չտալով որոշել էին խոսել նախկինում արտագաղթի մասին:

Տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ գուցե փորձում են հասկանալ, թե թե ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապագա են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դե նրանց դեպքում վաղուց պետք չէ փնտրել տրամաբանություն, առավել եւս՝ բարոյականություն: Նախկին ՀՀԿ-ական, ներկա ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը խոսում է արտագաղթի մասին եւ վիճակագրություն ներակայցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտաղաթել է 285,300 քաղաքացի։


Թե ինչ նպատակ է հետապնդում պատգամավորը, դժվար է ասել, բայց մենք ցույց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թվերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք: Այսպես ընդհանուր առմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։

1992թ․ -228․600

1993թ․ - 141․100

1994թ․ - 127․800

1995թ․ - 37․500

1996թ․ - 20․500

1997թ․ - 31․300

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։

1998թ․ - 24.400

1999թ․ - 7.200

2000թ․ - 57.500

2001թ․ - 60.400

2002թ․ - 2.700

2003թ․ - 10.200

2004թ․ + 2.100

2005թ․ + 12.500

2006թ․ + 21.700

2007թ․ - 3.200

 

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ:

2008թ․ - 23.100

2009թ․ - 25.000

2010թ․ - 46.700

2011թ․ - 43.800

2012թ․ - 42.800

2013թ․ - 31.200

2014թ․ - 41.700

2015թ․ - 43.400

2016թ․ - 48.200

2017թ․ - 26․900

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է 2018 թվականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատվում։ Մասնավորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրվել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, եւ սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթե 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով եւ պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թվականի արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն միայն հունվար-սեպտեմբերին արդեն երկրից գնացել-չէր եկել 103 հազար մարդ։

Ստացվում է, որ Փաշինյանի կառավարման միայն մեկ տարվա 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին:

Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին է, որ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան, քան գնացել:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գործազրկությունը սուր արտահայտված չէր։ Զարգանում էին բոլոր ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը, եւ մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնա աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ եւ ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վերցնելով իշխանությունը՝ հայտարարեց, թե կլինի լայնածավալ ներգաղթ, կլինեն խոշորածավալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջությամբ տապալելուց հետո ստացվեց այնպես, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարեն ունենք ներդրումների արտահոսք։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլեւ անգամ վիճակագրական թվերն են ներկայացնում սխալ։ Գեւորգ Պապոյանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մեջ, որովհետեւ իր հայտարարությունից հետո շատերը քրքրեցին վիճակագրությունն ու նորից թարմացրեցին մարդկանց հիշողությունը, թե իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել եւ ինչ պատկեր ունենք հիմա»։

դիտվել է 1424 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am