Սյունիքում ոստիկանության մեքենան մնացել է ճանապարհին՝ բքի պատճառով
Սյունիքում բուք է. ճանապարհային ոստիկանության մեքենան առատ ձյան ու մերկասառույցի պատճառով մնացել ճանապարհին։
ՀՀ ոտիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում մեքենան դուրս բերել ճանապարհից, սակայն ապարդյուն։
Ավելի վաղ մեջբերելով ՀՀ ԱԻ նախարարությանը, հաղորդել էինք, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։
Միաժամանակ տեղեկացնենք, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է: