Ըստ 168.am-ի՝ Ամերիկայի հայ համայնքի աղբյուրների, վերջերս Լիլիթ Մակունցը գաղտնի հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հայ համայնքի որոշ շրջանակներ տեղեկանալով հանդիպման մասին, խոր հիասթափություն են ապրել, քանի որ մի կողմից՝ Հայաստանի Դաշնակցությունը բոյկոտում է Մակունցին և պահանջում նրա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ Դաշնակցության Հայ Դատի գրասենյակը սեպարատ հանդիպում է անցկացնում Մակունցի հետ՝ փորձելով այն մաքսիմալ գաղտնի պահել:
Ի դեպ նման գաղտնի հանդիպում ունեցել է նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարը՝ խնդրելով չբարձրաձայնել հանդիպման մասին։
168.am-ը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից փորձել է ճշտել, թե կոնկրետ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ե՞րբ են հանդիպել Մակունցի հետ և ի՞նչ են քննարկել նրա հետ։
Կիրո Մանոյանը փոխանցե լէ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի հեռախոսահամարը՝ հորդորելով, որպեսզի բոլոր հարցերն ուղղենք նրան, քանի որ նա է իրավասու պատասխանելու մեր բոլոր հարցերին։ Սակայն, մի քանի օր շարունակ, մեր բոլոր հաղորդագրությունները և զանգերը մնացին անպատասխան։
Նույն հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանից, այս դեպքում ևս մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը