ՀՀ գլխավոր դատախազությունը մատնված է անգործության. Փաստաբանն ահազանգում է խախտումների մասին

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված բոլոր դատապարտյալների իրավունքները խախտվում են, դատապարտյալները մատնվում անտարբերություն։ Այս մասին ահազանգել է փաստաբան Լուսինե Մկրտչյանը։

«Ըստ տեղեկությունների՝ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի բոլոր դատապարտյալները տեղափոխվել են Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ,այդ թվում և իմ պաշտպանյալը։

2021թվականի դեկտեմբերի 25-ին պետք է կայացված լիներ իմ պաշտպանյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումը։ Սույն թվականի հունվարի 12-ին գրավոր դիմել եմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն իմ պաշտպանյալի վերաբերյալ որոշումը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական և Պրոբացիոն ծառայության եզրակացությունները և այլ վերաբերելի բոլոր նյութերը տրամադրելու համար։ Իմ դիմումից հետո Պրոբացիոն ծառայությունը հարցազրույց է անցակցրել իմ պաշտպանյալի հետ ու կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, որը պետք է կատարած լիներ 2021 թվականի դեկտեմբերի 25-ից նախորդող 60 օրյա ժամկետում՝ ըստ համապատասխան իրավակարգավորումների։ Եվ ստացվում է, որ եթե ես գրավոր չդիմեի, պատասխանատու մարմինները տեղից չէին շարժվի։ Այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը անգործություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել՝ հետամուտ չլինելով իր սահմանադրական առաքելության կատարման նկատմամբ, այն է՝ հսկողություն իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Եթե իմ պաշտպանյալի նկատմամբ /ով ունի մի շարք հիվանդություններ, խնամքին համշանդամ ծնող/ են անտարբերություն ցուցաբերել, ապա կարելի է հետևություն անել, թե ինչ է վիճակում են այն դատապարտյալները, ովքեր չունեն պաշտպան ու հավանաբար չեն ցանկանում բողոքարկեն այդ անգործությունը՝ մտավախություն ունենալով, որ իրենց վերաբերյալ հնարավոր դրական եզրակացություն չի տրվի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ և համապատասխան որոշում չի կայացվի՝ հենց այդ բողոքի պատճառով։

Իսկ ՀՀ դատախազության՝ ի դեմս գլխավոր դատախազության, անգործության դեմ և իմ պաշտպանյալի իրավունքների և ազատությունների խախտումների ճանաչման պահանջով գրությունը, երկուշաբթի օրը բողոք կմուտաքգրվի դատարան, իսկ բոլոր պատասախանատու պաշտոնատար անձանց անգործությունը՝ չի կարող անհետևանք մնալ անձամբ իմ՝ որպես փաստաբանի, կողմից։

Այս ահազանգը հասցեագրված է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ նաև մյուս դատապարտյալների իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների մասով»,- հայտնել է փաստաբան Լուսինե Մկրտչյանը։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am