ՀՀ ղեկավարության ոչ համարժեք արձագանքը սխալ ազդանշան է դարձել Ադրբեջանի ղեկավարի համար․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ։ Խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ղեկավարության պահվածքը և տարածաշրջանում լարվածությունը կանխելու նպատակով կոչ են անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել։ Նրանց կարծիքով՝ ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից ադրբեջանական սադրանքների և սպառնալիքների անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը «սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:

Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը:

2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը:

ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թվականից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ:

Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am