Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Համաձայն վերջինի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ, 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8 մլրդ 166 մլն 400 հազ․ դրամ, բանկում ներդրված 1 մլն 661 628 դոլար ավանդը, 4 մլրդ 391 մլն 805 299 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272 մլն 975 855 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Մայիսի 17-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ