Այս ամենը հասցնելու է տնտեսության՝ հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը

Չափից դուրս պարզունակ է

Երբ վարակվածների թիվը Հայաստանում օրական 2500-3000 էր՝ հանրային վայրեր այցելությունների ոչ մի սահմանափակում չկար, իսկ հիմա, երբ առնվազն տասն անգամ նվազել է՝ այցելությունները սահմանափակվելու են։

Երբ գրեթե չկային պատվաստվածներ՝ չկային նաև սահմանափակումներ, իսկ հիմա, երբ մարդիկ շատ ավելի շատ են պատվաստվում՝ ավելանում և ահագնանում են նաև սահմանափակումները։

Երբ այս տարվա Մարտ ամսվա վերջից կսկսեն գործել բացօթյա սրճարանները՝ նաև արգելվելու է ծխելը բաց տարածքներում։

Առաջին հայացքից թվում է, թե իսպառ բացակայում է տրամաբանությունը։ Իրականում այդպիսի տպավորությունը շատ պարզունակ խաբկանք է, որովհետև տրամաբանությունն առկա է՝ պարզապես միանգամայն այլ խնդիր է լուծվում։

Ընդսմին՝ պարզից էլ պարզ է, որ այս ամենը հասցնելու է տնտեսության՝ հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը։ Այդ է վկայում նաև նման փուլով անցած երկրների փորձը։

Պարզ է նաև, որ հետևանքը լինելու է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների եկամուտների նվազումը, սննդի արտադրանքի սպառման անկումը, դրանից բխող՝ արտադրության ծավալների կրճատումը, գործող ձեռնարկությունների որոշ հատվածի գործունեության դադարեցումն ու աշխատատեղերի փակումը։ Հիմնավորման կարիք չունի նաև այն, որ մարդկանց մի ստվար զանգված զրկվելու է եկամուտներից։ Բնականաբար՝ եկամուտից զրկված քաղաքացին առողջության առումով անհամեմատ առավել խոցելի է դառնալու։ Մեկ մեջբերում՝ մարդիկ ավելի հաճախ այլ հիվանդություններով են հիվանդանում, որոնց բուժումը վճարովի է։ Հետևաբար, նշված մոտեցումների կիրառման արդյունավետությունը զուտ առողջապահական անվտանգության ապահովման առումով՝ չափազանց մշուշոտ է։

Հարց է ծագում՝ ո՞րն է իրական նպատակը, և ինչպե՞ս է նման քաղաքականությունը նպաստում առողջապահական անվտանգության ապահովման և տնտեսությանը հնարավորինս չվնասելու մոտեցումների միջև հավասարակշռության պահպանմանը։

Մեկ եզրահանգում է մնում. եթե մեզ հայտնի նորմալ երկրներում գործում է՝ «նվազագույնս վնասելով տնտեսությանը՝ ապահովել առողջապահական անվտանգությունը» սկզբունքը, ապա այստեղ գործում է մեկ այլ սկզբունք՝ «առողջապահական անվտանգության ապահովման պատրվակով՝ հնարավորինս վնասել տնտեսությանը»։ Այլ տրամաբանություն կամ նպատակ փնտրելն անմտություն է, որովհետև տվյալ մոտեցումը նաև տեղավորվում է վարվող ողջ քաղաքականության տրամաբանության և նպատակների շրջանակներում՝ «…որքան վատ` այնքան լավ» կարգախոսով։

Մնացել է գեթ մեկ սահմանափակում՝ քաղաքացիներին արգելել մտածելը…

Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

Հ․Գ․ Ամենից նողկալին ու զավեշտալին այն է, որ բոլոր տեսակի սահմանափակումների առաջամարտիկներն իրենք իրենց «ազատական գաղափարներ կրողներ» հայտարարածներն են։

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը կարող էր դուխ հավաքել ու այդ հարցը տալ Իշխանության տնազ. Հայաստան-Ադրբեջան ճակատի հարցերը Եվրաստեսիլով զբաղվողն է «լուծում» Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Հիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր․ Արթուր Ղազինյան «Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը». Արմեն Աշոտյան «Երբ երկրիդ ղեկավարը անվստահելի է ու տգետ»․ Արթուր Թովմասյան «Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը». Էդուարդ Շարմազանով «Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․»․ Ավետիք Իշխանյան Հանրային սննդի օբյեկտներում ծխելու մասին արգելքը չի հանվելու․ ԱՆ-ն հերքում է տարածել ««Դե լավ անցած լինի»-ի հույսին մնացած բոլորին, հատկապես ոստիկանությանը». Կարեն Ավագյան Վտանգավոր գողություն․ ՀԿԵ-ի չցանկապատված գծահատվածից անհետացել էր 100 հատ մետաղական կոնստրուկցիա․ video ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են․ Զասն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է Եթե իշխանությունը չփոխվեց, անկախ Ազատության ջանքերից, հանձնելու են սաղ Ոստիկանությունը, հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները, դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի. Արսեն Բաբայան Հանգուցալուծումը մոտ է` կամ Հայաստանը խելքի կգա, կամ Հայաստան չի լինի. Երվանդ Վարոսյան «Պյուծին», «կրիզնիս». Փաշինյանի ելույթն ու ՀԱՊԿ երկրների առաջնորդների արձագանքները. video Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub