Էրդողանն ու Ալիևն ընդդեմ՝ ռուս, «ոչ պիտանի» խաղաղապահների

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հերթական սրացմամբ, երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Լուրերի» հարցին:

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագա սահմանագծման հեռանկարով, ինչպես դա արձանագրվել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ կարևոր է այդ հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Մոսկվայի անունից պատրաստակամություն է հայտնել համակողմանի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: «Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին:

Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:
Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների մեղադրանքներին՝ Զախարովան նշել է. «Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը: Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության նկատմամբ»։

Այսպես, Մոսկվան արձանագրում է, որ ռուս խաղաղապահների վրա ստվեր են գցում, բայց չեն նշում, թե ով է «ստվեր» գցում՝ չի ասվում: Ինչո՞ւ է Մոսկվան համարում, որ ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի, լավ էլ ստացվում է: Այն աստիճանի, որ ՀԱՊԿ խաղաղապահները հասան Ղազախստան, բայց մի քանի օրից այդ երկրի նախագահ Տոկաևը հայտարարեց, որ մի քանի օրից ՀԱՊԿ խաղաղապահները կլքեն Ղազախստանը:

ՌԴ-ն այսօր այնքան թույլ է, որ անգամ ՀԱՊԿ խաղաղապահներին թույլ չտվեցին մնալ Ղազախստանում: Ու այստեղ գործ ունենք թե՛ արևմուտքի, թե թուրքական գործոնի հետ, որոնք հստակ, մեկը՝ բացահայտ, մյուսը՝ թաքնված ընդդեմ Ռուսաստանի են գործում:

Բացի այդ, որքան Մոսկվան շարունակի արձանագրել, որ՝ «լրջորեն մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանին «հերթական սրմամբ», բայց տարիներ շարունակ չարձանագրեն, որ ադրբեջանական կողմն է սադրողը, հարձակվողը, արդյունքում ռուս խաղաղապահների «ոչ պիտանիությունն» ամբողջ աշխարհի համար ավելի ակնառու է դառնալու:

Սա է Անկարայի ու Բաքվի երազանքը, և նրանք հետևողականորեն այդ գծին են հետամուտ՝ անկախ այն բանից, թե ռուսաստանցի քանի բլոգեր, փորձագետ, խմբագիր, կամ Պետդումայի պատգամավոր որքան ուժգին է գովերգում ռուս-ադրբեջանական ու ռուս-ադրբեջանական «անսասան» բարեկամությունը:

Էրդողանի ու Ալիևի՝ Պուտինին ուղղված ջերմ ու շռայլ խոսքերին պետք չէ խաբվել, նրանք «ընդհատակից» այլ աշխատանք են տանում, պարզապես պետք է դա տեսնել ու «ջայլամի» քաղաքականություն չվարել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1755 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am