Ինչու նախագահն ու կաթողիկոսը ներկա չէին քաղաքապետի երդմնակալության արարողությանը

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն` Երեւանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ երեւանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի` ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Եվ չնայած նրան, որ օրենքի համաձայն` երդմնակալության արարողությանը նվիրված ավագանու նիստը պետք է վարեր Երեւանի ավագանու ամենատարեց անդամը, բայց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իր տեղը զիջեց իրենից հինգ ամսով փոքր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանին: Ինչեւէ, սա ամենաուշագրավը չէր

Ամանորի եռուզեռի մեջ լուսանցքում մնացած արարողության վերաբերյալ:

Երդմնակալության արարողությանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, անգամ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մինչդեռ ներկա չէին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Էլ չենք ասում Երեւանի նախկին քաղաքապետների մասին:

Թե ինչով էր պայմանավորված, որ Երեւանի քաղաքապետը որոշեց երդվել` առանց հոգեւոր առաջնորդների օրհնության եւ երկրի նախագահի ներկայության, ինչը նախկինում երբեւէ չի եղել, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Իրավունքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված եղել են. «Սակայն տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել: Երեւանի նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկել հնարավոր չի եղել` միայն ժամանակի խիստ սղության պատճառով»:

Իսկ թե ինչպիսին է եղել հրավերը, եւ այդ ինչ պատճառներ են եղել, որ չի մասնակցել արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մանրամասներ պարզեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է դրա նախորդ օրը` աշխատանքային օրվա ավարտից հետո` երեկոյան: Չի մասնակցել արարողությունը, քանի որ ուներ նախօրոք պլանավորված հանդիպումներ»:

Նույն հարցով դիմեցինք նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին` փորձելով պարզել, թե ինչով էր պայմանավորված, որ Վեհափառ Հայրապետը եւս չմասնակցեց արարողությանը, սակայն մեզ խոստացան պատասխանել միայն Սուրբծննդյան տոներից հետո: Իսկ ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից պարզեցինք, որ առաջնորդական փոխանորդն անգամ հրավեր չի ստացել եւ տեղյակ չի եղել արարողության մասին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 480 անգամ
Լրահոս
ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Սյունիքի 6 համայնքները Մեղրիին կապող գրունտային ճանապարհը մի քանի օր փակ է եղել. համայնքապետ Մեկ-մեկ տպավարություն է, թե գործող կառավարության որոշ նախարարների պաշտոնի անձնագրերում տգետ ու անտրամաբանական լինելը պարտադիր պայման է դարձել Պարզեցիր, թե ինչո՞ւ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ. Աշոտյանը՝ Միրզոյանին Քերոբյան, կարող ա պասպորտդ ձեռիցդ խլել ա, աչքով ունքով արա,արա Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու խոստովանություն. Արցախի ՄԻՊ Նողկալի է, երբ թերուս մանիպուլյատորը ներկայանում է որպես ժողովրդի ընտրյալ.... Այն ժամանակ այդ «բարեկամությամբ» մենք հաստատում էինք մեր հաղթանակը արցախյան պատերազմում, իսկ հիմա հաստատում ենք մեր պարտությունը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Էբրահիմ Ռայիսին Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո երեկոյան նամազ է արել Կրեմլի շենքում «Որոշում կայացնող ես՝ Հայաստանից թշնամուն հեռացրու»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին Գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում խախտումներ են գրանցվել. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ «Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել». թուրք խմբագիր «Նիկոլը հալած յուղի տեղ հերթով կարգով կերցնում է դեռ ՀՀ քաղաքացու բեռը կրող բնակչությանը» «Սա է այն գինը, որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել»․ Էդուարդ Շարմազանով Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր. Աննա Մկրտչյան Տոնոյանի եւ մյուսների գործով դատավորը պետք է ճշտի՝ սահմանված կարգո՞վ է գործն իրեն մակագրվել, թե ոչ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ևս գազի գինը կփոխվի՞. պարզաբանում է փոխվարչապետը Հոգեբանը մեկնաբանում է Խաչատուր Սուքիասյանի կերպարը (video) Նիկոլ Անհողն իր նմանին է պաշտպանում Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից. Զոհրաբյան Ինչ են խոսել Միրզոյանն ու Չավուշօղլուն. Միրզոյանը մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ փաստաբանը գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մանրամասներ կներկայացնի: Հունվարի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հարգելի գործընկերներ. Հունվարի 19-ին ժամը 9. 50-ին Ծովակալ Իսակովի արձանի մոտից կմեկնարկի DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան։ Շահառուներն արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները։ Լուսաբանել ցանկացողները կարող են միանալ երթին Իսակովի արձանի մոտից կամ ժ10.00-ին լինել ԱՄՆ դեսպանատան մոտ։ Հունվարի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը: Թեմա՝ Հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումը, Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub