Արագ մտան Ղազախստան, արագ էլ դուրս են գալիս. Պուտինը «մոլորյալների» համար նախադեպ ստեղծեց

Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը, այսօր այս մասին անսպասելի հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, կտևի 10 օրից ոչ ավելի։

Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները, հիշեցնենք, սկսվեցին հունվարի 1-ից, երբ ուժի մեջ էր մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը՝ Ասկար Մամինի գլխավորությամբ հունվարի 5-ին հրաժարական տվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։

Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։ Երկրի իշխանություններն օգնության համար դիմեցին ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանեցին Ղազախստան։

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։

Տոկաևն այսօր վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին․ նրա թեկնածությունը հաստատվեց խորհրդարանի ստորին պալատում։ Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախագահին նշանակվելուց հետո տասն օրվա ընթացքում։

Այսպես, ՀԱՊԿ-ն խաղաղապահ առաքելությունն առաջին անգամ մտան այլ անդամ պետության տարածք, ասել է թե՝ նախադեպը ստեղված է: Սակայն, ինչպես արագ մտան, այդպես էլ արագ դուրս են գալիս: Ինչը, համաձայնեք, փոքր-ինչ տարօրինակ է:
Ղազախստանի նախագահի այսօրվա անակնկալ հայտարարությունը ըստ ամենայնի պայմանավորված է մի շարք հանգանքներով:

Նախ, արևմուտքը բավական կոշտ արձագանքեց ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մուտքին Ղազախստան: Բավական կոշտ հայտարարություններ եղան թե ԱՄՆ-ից, թե արևմտյան կառույցներից: Մյուս կողմից՝ այս երկիրը բավական խորը հարաբերություններ է հաստատել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որն էլ վստահաբար, ցնցված չէր ՀԱՊԿ-ի «ներխուժումից»:

Ինչ-ինչ իրավիճակից ելնելով, Ռուսաստանի նախագահն էլ այսքանը կարող է համարել բավական: Կարևորը՝ նախադեպը ստեղծված է, այլ երկրների համար էլ «հրավեր» կարող է պետք չգալ:

Իսկ հիմա, երբ արևմուտքում հասկացան, որ Պուտինը կարող է վճռական գործել՝ Մոսկվան կարող է նաև հետ քաշվել՝ բոլոր «մոլորյալներին» հիշեցնելով «ղազախական» նախադեպը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3816 անգամ
Լրահոս
Իշխանության տնազ. Հայաստան-Ադրբեջան ճակատի հարցերը Եվրաստեսիլով զբաղվողն է «լուծում» Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Հիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր․ Արթուր Ղազինյան «Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը». Արմեն Աշոտյան «Երբ երկրիդ ղեկավարը անվստահելի է ու տգետ»․ Արթուր Թովմասյան «Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը». Էդուարդ Շարմազանով «Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․»․ Ավետիք Իշխանյան Հանրային սննդի օբյեկտներում ծխելու մասին արգելքը չի հանվելու․ ԱՆ-ն հերքում է տարածել ««Դե լավ անցած լինի»-ի հույսին մնացած բոլորին, հատկապես ոստիկանությանը». Կարեն Ավագյան Վտանգավոր գողություն․ ՀԿԵ-ի չցանկապատված գծահատվածից անհետացել էր 100 հատ մետաղական կոնստրուկցիա․ video ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են․ Զասն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է Եթե իշխանությունը չփոխվեց, անկախ Ազատության ջանքերից, հանձնելու են սաղ Ոստիկանությունը, հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները, դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի. Արսեն Բաբայան Հանգուցալուծումը մոտ է` կամ Հայաստանը խելքի կգա, կամ Հայաստան չի լինի. Երվանդ Վարոսյան «Պյուծին», «կրիզնիս». Փաշինյանի ելույթն ու ՀԱՊԿ երկրների առաջնորդների արձագանքները. video Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան Մի պահ մտածեցի, թե Haqqin.az-ի խմբագիրը բնակվում է «Իմ Քայլը» խմբակցությունում, որովհետեւ հնչյունի նույնականությամբ կրկնում էր քայլականների ելույթները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub