«Спасибо, брат!»: Փաշինյանի մտքերը ոչ միայն հայտնվում են ադրբեջանական մամուլի էջերում, այլեւ շնորհակալական ու ջերմ խոսքեր են հնչում այդ կայքերի խմբագիրների կողմից
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց հարմար պահի միշտ խոսում են, որ ընդիմությունը անում է հայտարարություններ, որը հայտնվում է ադրբեջանական մամուլի առաջին էջերում։
Նախ հիշեցնեմ, որ ընդիմադիր Փաշինյանի գրեթե բոլոր հայտարարությունները ժամանակին ադրբեջանական մամուլի առաջին էջերում էին, ԲԱՅՑ դա գոնե ինչ-որ բացատրություն եւ տրամաբանություն ուներ, քանի որ նորից նշեմ, խոսքը գնում է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Փաշինյանի մասին։
Հիմա արդեն ունենք իրավիճակ, երբ վարչապետ Փաշինյանի մեղմ ասած հակապետական մտքերը ոչ միայն հայտնվում են ադրբեջանական մամուլի առաջին էջերում, այլեւ շնորհակալական ու ջերմ խոսքեր են հնչում այդ կայքերի խմբագիրների կողմից։
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից