Պուտինից խլում են «դափնիները». Արևմտյան օպերացիա «сhange»

Փաշինյան-Ալիև հանդիպումների առումով անցած երկու օրերը հարուստ էին իրադարձություններով...

Նախ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացավ մեկ հանդիպում: Բանակցությունները տևել էին ավելի քան չորս ժամ։ Հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ։

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո էլ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդվեցն:
Իլհամ Ալիևը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում:

Դեկտեմբերի 14-ին` Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, թե Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ «Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիության հարցում, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքների՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Իսպանական պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Ալիևը վերստին պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկմանը վերադարձ չկա։ «Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան բաց և հստակ է․ մենք խաղաղություն ենք ուզում, այլ ոչ թե պատերազմ։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք և այդ իրականությունը պետք է հաշվի առնվի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Լեռնային Ղարաբաղի տխրահռչակ կարգավիճակի կամ նման այլ բանի հետ կապված որևէ քննարկման վերադարձ չկա։ Մենք ինքներս ենք դա որոշել ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով», ասել է նա։

Նրա համոզմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի զարգացման միակ ճանապարհը։

Բրուսյելյան հանդիպումներն ակնհայտորեն ընդդեմ ռուսական նախաձեռնության քայլեր էին: Հայաստանը ցույց էր տալիս, որ Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցող եռակողմ հանդիպումներին, թեև մասնակցում է, սակայն արևմուտքն էլ պետք է ներգրավի գործընթացում:

Բրյուսելի թեժ հանդիպումներին զուգահեռ, երեկ էլ լուր ստացվեց, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում է: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ: «Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ անորոշ սահմանների մոտ զինվորականների ցանկացած տեղաշարժ սադրիչ է և անպատասխանատու», - ասված է հայտարարության մեջ։ Հորնը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը։

Ամերիկայի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջև շփումների շարունակումը և նշել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»։

Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Երկուշաբթի երեկոյան, հիշեցնենք, որ Մևլյութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Պաշտոնական Երևանը դրական գնահատեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, և հաստատեց, որ ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Անկարայի բանագնացը կլինի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը: Իսկ պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում
Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակն իր հերթին հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ։ Հանդիպման վերջում ԱԽ քարտուղարը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։

Պուտինը հստակ գիտի, որ Փաշինյանը, նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո կարող է փոխել տրամադրությունները, և թեքվել դեպի արևմուտք: Կրեմլում սա հստակ հաշվել են:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի՝ բոլորի «լարի» վրա խաղալու «շնորհքը» ինչով կարող է ավարտվել Հայաստան պետության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3102 անգամ
Լրահոս
ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am