Պուտինից խլում են «դափնիները». Արևմտյան օպերացիա «сhange»

Փաշինյան-Ալիև հանդիպումների առումով անցած երկու օրերը հարուստ էին իրադարձություններով...

Նախ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացավ մեկ հանդիպում: Բանակցությունները տևել էին ավելի քան չորս ժամ։ Հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ։

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո էլ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդվեցն:
Իլհամ Ալիևը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում:

Դեկտեմբերի 14-ին` Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, թե Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ «Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիության հարցում, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքների՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Իսպանական պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Ալիևը վերստին պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկմանը վերադարձ չկա։ «Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան բաց և հստակ է․ մենք խաղաղություն ենք ուզում, այլ ոչ թե պատերազմ։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք և այդ իրականությունը պետք է հաշվի առնվի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Լեռնային Ղարաբաղի տխրահռչակ կարգավիճակի կամ նման այլ բանի հետ կապված որևէ քննարկման վերադարձ չկա։ Մենք ինքներս ենք դա որոշել ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով», ասել է նա։

Նրա համոզմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի զարգացման միակ ճանապարհը։

Բրուսյելյան հանդիպումներն ակնհայտորեն ընդդեմ ռուսական նախաձեռնության քայլեր էին: Հայաստանը ցույց էր տալիս, որ Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցող եռակողմ հանդիպումներին, թեև մասնակցում է, սակայն արևմուտքն էլ պետք է ներգրավի գործընթացում:

Բրյուսելի թեժ հանդիպումներին զուգահեռ, երեկ էլ լուր ստացվեց, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում է: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ: «Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ անորոշ սահմանների մոտ զինվորականների ցանկացած տեղաշարժ սադրիչ է և անպատասխանատու», - ասված է հայտարարության մեջ։ Հորնը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը։

Ամերիկայի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջև շփումների շարունակումը և նշել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»։

Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Երկուշաբթի երեկոյան, հիշեցնենք, որ Մևլյութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Պաշտոնական Երևանը դրական գնահատեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, և հաստատեց, որ ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Անկարայի բանագնացը կլինի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը: Իսկ պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում
Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակն իր հերթին հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ։ Հանդիպման վերջում ԱԽ քարտուղարը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։

Պուտինը հստակ գիտի, որ Փաշինյանը, նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո կարող է փոխել տրամադրությունները, և թեքվել դեպի արևմուտք: Կրեմլում սա հստակ հաշվել են:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի՝ բոլորի «լարի» վրա խաղալու «շնորհքը» ինչով կարող է ավարտվել Հայաստան պետության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3078 անգամ
Լրահոս
Նիկոլի «զեմլյակը»՝ «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպան Ինչպես է Նիկոլը տեղահանում հայերին․ Արմեն Գրիգորյանը ոչ լեգիտիմ կհայտարարի՞ Նիկոլին Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանները նոր նախագահներ ունեն Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Ռուս խաղաղապահների մանդատը. Գաղտնիք ու սկանդալ չպետք է լինեն Ավտովթար Սյունիքի մարզում. 46–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին «Վեոլիա ջուր»-ը ցանկանում է բարձրացնել ջրի սակագինը Ճանապարհը միակն է, չկա այլ տարբերակ Ահազանգ․ բարձրահարկի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել Գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ Նիկոլը կառավարության նիստին բացահայտեց՝ էլ ինչն է հանձնելու Ադրբեջանին. Թաթուլ Պետրոսյան (video+) Արցախում վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին Պետրո՛ս, դե լսեք դու ու Նիկոլը, թե ոնց մենք կարող ենք կանգնեցնել թուրքին… Դավիթ Մկրտչյան (video) Lուսանկարներ` Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունից Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք.Էրդողան Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի Ադրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել Բերձոր․ Yerkir.am Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա Արայիկ Հարությունյանը Աղավնոյի, Բերձորի բանալիները հանձնում է Ադրբեջանին․ Էդիկ Անդրեասյան (video) Ով եք այ անլվաներ․օգոստոսի 25-ը Հայաստանի թրքաթափման օրն է լինելու․Էդգար Ղազարյանը հունից դուրս եկավ (video) Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը: Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։ Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը: Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub