Մոսկվայում ծեծի են ենթարկել «Стиляги» ֆիլմի դերասանուհուն
Մերձմոսկվայում ծեծի է ենթարկվել Վալերի Տոդորոսվկու «Стиляги» ֆիլմի աստղ Իննա Կոլյադան, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Դերասանուհին բժշկական կենտրոն է դիմել նոյեմբերի վերջին բազմաթիվ վնասվածքների պատճառով։ «32-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ ջարդվածքներ, գլխի, դեմքի, կրծքավանդակի, վերին եւ ստորին վերջույթների հեմատոմաներ։ Տուժողի խոսքով՝ իրեն ծեծի են ենթարկել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։