Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջներն ու «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի ու ծխի դեմ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ:

Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնական ենթակայանի թիվ 018 բժիշկների հերթապահ բրիգադը՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի, բուժքույր Հասմիկ Համփարյանի և բուժակ Կարեն Անտոնյանի գլխավորությամբ: Վերջիններս մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ դրա կարիքը կունենան:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Նարեկ Մուրադյանի և Գեղամ Անտոնյանի գլխավորությամբ: Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային և հետաքննական բաժանմունքների ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը: 

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Նիկոլն ու իր խմբակը շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում․ Կարեն Վրթանեսյան Պարտքը կտրուկ թանկացել է և հասել գրեթե 10 միլիարդ դոլարի Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում... Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում․ Ոսկանյան Մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ Բաքուն փորձում է օգտվել այն հանգամանքից, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում. Միխայիլ Ալեքսանդրով «Եթե թուրքն իմ տան հետ արած լիներ այն, ինչ հայերն էին արել, չէի նեղանա, քանի որ նա թշնամի է» Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել Ինչու ՀՀ առողջապահության նախարարությունը չի «ճանաչում» Արցախը. նկարներ Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել «Կրակի բոցում վառվում է դպրnցական տարիների հիշողությունը. Աղավնոն այսօր».video Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք. Իշխանյան Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթաց Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին... Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա... Լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՊԲ «Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում». Տիգրան Աբրահամյան Երևանում և 6 մարզերում լույս չի լինելու Ռուս խաղաղապահների մանդատը. Գաղտնիք ու սկանդալ չպետք է լինեն Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ... Նարեկ Մանթաշյանի մասնակցությամբ տեղի է ունենալու դատաբժշկական փորձաքննություն.փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։ Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը: Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub