«Կան թեմաներ, երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք». Մհեր Մկրտչյան
1988-ի երկրաշարժից 2 ժամ անց հայրս տարավ ինձ Լենինական: Ես 16 տարեկան էի: Երկար ու պաթետիկ չեմ գրի: Մի բառ` տեսել եմ:
Հարգո՞ւմ եք հիշատակը։ Մի դուրս հանեք բեմ «պիդեռի» ձայնով տղաների, որ երգեն երկրաշարժի մասին:
Հարգո՞ւմ եք հիշատակը։ Մի նկարահանեք վատ ֆիլմեր երկրաշարժի մասին:
Մի արեք անելու համար: Կան թեմաներ երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք:
Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից