Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն

Նոյեմբերի 6-ին Իլհամ Ալիևը ադրբեջանական համայնքներից մեկում ելույթի ժամանակ ասել է հետևյալը. «Ես ասում եմ, որ մեզ ասեն, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը», և այս դեպքում որևէ խնդիր չի լինի: Քանի դեռ ուշ չէ, նրանք [Հայաստանը-Zham.am] պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ դնեն ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։

Իլհամ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» հարցը համեմատել է ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած իրավիճակի հետ, երբ, ըստ իր կարծիքի, հայկական զորքերը պետք է լքեին 7 շրջան, եւ պետք էր հստակ նշվեր զորքերի դուրսբերման ժամկետները։

Նոյեմբերի 6-ին Ալիևը կրկնեց այս միտքը՝ նշելով, որ ակնկալում է, որ «Հայաստանի իշխանությունները կոնկրետ ժամկետներ կնշեն ու կբացեն Զանգեզուրի միջանցքը»։

Երեկ Ալիևը նույնպես փաստացի ակնարկեց, որ այս հարցը գործնականում բանավոր համաձայնեցված է, Փաշինյանը պարզապես վախենում է ընդունել այս փաստը հայ հասարակության առաջ։ Ավելին, ըստ ադրբեջանցի քաղաքական մեկնաբանների, Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ հայ-ռուսական հարաբերություններում հերթական ճգնաժամն է, իսկ թուրք դիտորդների կարծիքով՝ Փաշինյանը նվեր է «թուրքական աշխարհի» համար։

Թուրք վերլուծաբանները նշում են, որ երկրորդ կարևոր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է հետևողականորեն և համբերատար սպասել հայ-ռուսական հարաբերություններում նոր ճգնաժամի ի հայտ գալուն։ Այն, որ Փաշինյանը նվեր է Ադրբեջանին ու Թուրքիային, բոլորին էլ պարզ է, իսկ թե ինչու են պարբերաբար ծագում ռուս-հայկական ճգնաժամեր՝ առանձին զրույցի թեմա է։

Այսօր արդեն կարելի է կռահել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է իր «պահեստային ելույքը», որտեղ արդարանալու է, թե «ինչու չհաջողվեց Սյունիքը պաշտպանել Ալիևից և Թուրքիայից»։

Նիկոլ Փաշինյանն իսկապես նվեր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ հայ ժողովրդի համար ողբերգությունների պատճառ, քանի որ վերջին 100 տարիների ընթացքում Փաշինյանն առաջին քաղաքական գործիչն է, ով հայությունը կանգնեցրել է է նման հսկայական ճգնաժամի դիմաց։

Այլ հարց է, որ հայ հասարակությունը և հայկական քաղաքական վերնախավը պետք է ամաչեն, որ նման օրհասական պահին չեն կարող հանդես գալ միասնական, համախմբված քաղաքական այլընտրանքով, որը վերջ կդնի Փաշիյանի իշխանությանը և հայ ժողովրդի տեւական ճգնաժամին։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am