Այս ի՞նչ է կատարվում
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսօր փաստաբանի օրն է։ Օրվա խորհրդի հետ կապված, քաղաքական գործերով փաստաբանները հարցազրույցներ, մամլո ասուլիսներ տվեցին։
Հիշեցի մի անեկդոտ, որը պատմել է իմ ընկերը, Բելառուսական հելսինկյան կոմիտեի նախագահ Օլեհ Գուլագը․
Փայլուն կրթություն ստացած, երիտասարդ փաստաբանը, տարիների փորձ ունեցող մեկ այլ փաստաբանի հետ դատարանում պաշտպանում է մի ամբաստանյալի։ Երիտասարդ փաստաբանը հղումներ անելով փաստերի, սահմանադրության, տեղական և միջազգային օրենքների, կոնվենցիաների, նախադեպերի վրա, հիմնավորում է մեղադրանքի շինծու լինելը։ Սակայն, դատավորը հաշվի չառնելով բերված փաստարկները, խիստ դատավճիռ է կայացնում։Դատական նիստից հետո, երիտասարդ փաստաբանը զայրացած և հուզված բացականչում է․
-Այս ի՞նչ է կատարվում, այսպիսի անօրինականություններ ես չեմ կարող հանդուրժել։ Ես այլևս հրաժարվում եմ փաստաբանական գործունեությունից։
Փորձված, տարիքով փաստաբանը հանգիստ դիմում է իր երիտասարդ կոլեգային․
-Սիրելիս, նայիր, փողոցով շարժվում է մահվան թափորը։ Հարյուրավոր մարդիկ են հրաժեշտ տալիս հանգուցյալին։Հուզիչ մահերգ է նվագում է փողային նվագախումբը։ Եվ քեզ թվում է, թե այդ ամենին հաղորդակի՞ց է հանգուցյալը։ Հիշի՛ր, այս ամենը ավանդույթ է, որը պետք է պահպանել։
Ահա, թե ուր ենք գնում»։