Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել. մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության և բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։

«Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշեց Ստեփանյանը։


Նշենք, որ թշնամու հենակետերը Կարմիր շուկայից մոտ 1 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ստեփանյանն ասում է` հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։ Եթե անգամ օդ են կրակում` միևնույնն է` մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։

«Մենք անընդհատ պնդում ենք, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից այդ հենակետերը պետք է հեռացվեն, որովհետև միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։ Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` խնդրի լուծման միակ տարբերակը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հայկական բնակավայրերին մոտ գտնվող ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։ Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նաև ռուս խաղաղապահներին են հայտնել, բայց մինչև այժմ խնդիրը մնում է առկախված։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am