Ոչ իշխանական ուժերը 21 համայնքից 8-ում՝ միայնակ, իսկ 13-ում՝ կոալիցիայով կարող են մեծամասնություն կազմել․պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի պարտությունների շղթան շարունակվում է: Նա ՏԻՄ ընտրությունների արդյունքում պարտվել է Գորիսում, Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Ախուրյանում և սա շարունակական գործընթաց է: Խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին
Արթուր Խաչատրյանի խոսքով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը սկսել է սոցիալական աջակցության տրամադրել մարզերին: Նրա համոզմամբ՝ խոշորացվոող համայնքային փնջերն այնպես են կազմվել, որ իշխանությունը կարողանա ՏԻՄ ընտրություններին հնարավորինս ավելի շատ ձայներ հավաքի.
«Համայնքների խոշորացումը ևս ուղղված է եղել ՏԻՄ ընտրություններում հաջողություն արձանագրելու համար»,-ասաց պատգամավորը և հավելեց, բացի սա՝ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են եղել, քրգործեր են հարուցվել և սպառնալիքներ են հնչեցվել նրանց հասցեին.
«Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը՝ 36 համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի միանձնյա տեղական իշխանություն ձևավորի, իսկ 21 համայնքում ոչ իշխանական ուժերը, 8-ում՝ միայնակ, 13-ում՝ կոալիցիայով, կարող են մեծամասնություն կազմել»,-ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունը երեկոյան ընտրության արդյունքների ցանկ է հրապարակել, որն իրականության հետ որևէ առնչություն չունի: