Իմ թիկունքին վանաձորցին է կանգնած. մեր թիմը վախեցող չի. Մամիկոն Ասլանյան (video)
Արամ Խաչատրյանի մոտ մտքերի արտահայտման դիսոնանս կա. այդ 4 մլրդ-ը ոչ թե մենք ենք պարտք, այլ մեզ են պարտք. Բայց ոչ թե 4,5 մլրդ, այլ 800 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Մենք նախորդ տարիներին Ղազախստան ներկրված մեքենաների գույքահարկի գծով ունենում ենք պարտքեր: Մենք այս տարիների ընթացքում այդ պարտքերից 200-300 մլն դրամ հետ ենք բերել: Նման անպատասխանատու, մանիպուլյատիվ անգրագետ բառամթերքով դիմել հանրությանը չի կարելի: Մեզ պարտք են, որոշներին դատի ենք տալիս, որոշների հետ բանակցում ենք»,-ասաց նախկին քաղաքապետը: