Պաշտոնական. Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ապարան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել:
Ռեկորդային բարձր՝ 64,7%-ի մասնակցություն է ապահովվել: ԿԸՀ-ի տվյալներով, բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69% -ը (7421)»: Միայն մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխանաբար ստացել է ձայների 33,31% (3705):