Փաշինյանը կհեռանա՞ իր կաբինետից

36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։
Ավագանու ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Չնայած երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը իր լսարանին կերակրում է նախկին «թալանչիների» մասին անապացույց կոռուպցիոն պատմություններով, սակայն այս ընտրություններում չկա մի այնպիսի համայնք, որտեղ Նիկոլ Փաշինյանի հույսը հենց այդ «թալանչիները» չեն, նախկինների մի մասն ընդգրկված են ՔՊ ցուցակներում, մյուսները պարզապես աջակցում են, քիչ չեն համայնքներն էլ, որտեղ ՔՊ ցուցակը գլխավորում են ՀՀԿ- ի առաջադրած կադրերը:

Ապարանում ՔՊ ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը, որ 2016-ին առաջադրվել էր եւ հայտարարում էր՝ ունի Սերժ Սարգսյանի աջակցությունը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը՝ կրկին նախկին ՀՀԿ-ական, ավելին՝ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին Շահվերդյանն աշխատում էր Հայաստան դաշինքի օգտին, հիմա ՔՊ ցուցակն է գլխավորում:

Մեծամորում իշխանության ավագանու ցուցակը առաջնորդում է Վահրամ Խաչատրյանը, որը 2016-ին Նորապատ համայնքի ղեկավար ընտրվեց որպես ՀՀԿ-ական։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը։
Մարտունիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վարդենիկի երկարամյա գյուղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանը։ Սևանում Փաշինյանի թիմը սատարում է Սարգիս Մուրադյանին, որին նախորդ անգամ Սերժ Սարգսյանի թիմն էր սատարում։ Ջերմուկում էլ ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Հանրապետական, գործարար, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը, Մասիսում՝ Սայեն Հայրապետյանը՝ Սայադը, որը եւ ՀՀԿ-ի աջակիցն էր, եւ ԲՀԿ-ի: Եւ այսպես բազմաթիվ այլ համայնքներում:

Դեռեւս 2020 թվականի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մեծամեծ հայտարարում էր. «Չեմ կարծում որ նախկիններին նմանվում եմ, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ կամ զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ, ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ նմանվում նախկիններին, երբ պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընդունվում։ Հիմա ոչ թե նմանվում է, այլ ինքը թիվ մեկ նախկինն է, որի իշխանության վերարդատրունը դրված է նախկինների վրա:

Անի Սահակյան

դիտվել է 10585 անգամ
Լրահոս
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am