Նիկոլ Փաշինյանի հերթական «պոռնոներկայացումը»

Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները հերթական արշավն են սկսել բանակի ու սպայական կազմի, հրամանատարների ուղղությամբ: Փորձ է արվում 44-օրյա պատերազմի կուժն ու կուլան կոտրել բանակի ու հրամանատարության վրա:
Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ: Սա առաջին դեպքը չէ այս մարդու կողմից: Դեռեւս անցած տարվա ամռանն էլ այս կասկածելի անցյալով երիտասարդը, որը թեպետ բլոգեր է ներկայանում, սակայն համացանցում կան նրա մասնակցությամբ պոռնոսյուժեներ, անգամ կանացի հագուստով. մի շրջան ագրեսիվ քարոզչություն էր իրականացնում արցախահայերի նկատմամբ։ Նրանց մեղադրում են Հայաստանը թալանելու, պատերազմ հրահրելու, ադրբեջանցիների գերեզամանաքարերի վաճառքի մեջ։
Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերների ընթացքում վստահեցնում է, որ արցախցի գեներալներն իրենց գործողություններով ստիպել են Ադրբեջանին պատերազմ սկսել։ Նա իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ պնդում էր, որ հայ սպաները հաճախ ալկոհոլի և թմրադեղի ազդեցության տակ կրակում էին ադրբեջանական կողմի ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակում էին նաև ադրբեջանցիները։ Եւ այս ամենը 44-օրյա պատերազմից առաջ: Դեռ այն ժամանակ շատերը հասկացան, որ ՀՀ իշխանությունների կողմից հրարված այս արշավի նպատակը սեպ խրելն է, վերջնականապես կտրել Արցախի և Հայաստանի կապը, թշնամացնել հանրություններին և հասնել նրան, որ Հայաստանում այլևս չցանկանան քննարկել Արցախի հարցը։

Արցախի իրավապահ կառույցներն արձագանքել են այդ հայտարարություններին, ԱԱԾ-ն խնդրել է ներկայանալ եւ բացատրություններ տալ, Ռոման Բաղդասարյանն ի պատասխան հրապարակայնորեն հրաժարվել է ներկայանալ՝ պատճառաբանելով, թե իրեն Արցախում կսպանեն: Պատրաստակամություն է հայտնել ներկայանալ ՀՀ ԱԱԾ-ին, եթե տեսնեն դրա անհրաժեշտությունը:
Հիմա հետաքրքիր է՝ ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղից չի շարժվում եւ սկանդալային հայտարարությունից օրեր անց գործընթաց չի սկսում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղված մեր ԱԱԾ-ն, որ պոռնոաստղի նույնաբովանդակ հայտարարություններով չի հետաքրքրվում: Դուք պատկերացնում եք որեւէ հրեա կանգնի եւ հայտարարի, որ Հոլոքոստ չի եղել, այլ իրականում հրեական մի թեւ է այդ սպանդը կազմակերպել:
Փաստորեն ՀՀ ԱԱԾ-ին բացարձակապես չի հուզում պետության անվտանգային խնդիրներին առնչվող սկանդալային հայտարարությունները, կարելի է, անշուշտ, հասկանալ, Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ պետության եւ պետականության հիմքերին հարվածող տասնյակ , հարյուրավոր հայտարարություններ է արել ու մնացել անպատիժ, հիմա էլ իր պոռնոաստղերի միջոցով է գրոհ ձեռնարկել Արցախի բանակի, զինվորականների վրա, իսկ մեկ այլ նույնանման ռազմաքաղաքական գործչի էլ ուղղորդել ՀՀ ԶՈՒ-ի վրա: Կարծում ենք՝ նույն ժամանակամիջոցում պատահական չէր ԱՀ ՊԲ նախկին հրամանատարի ոչ պակաս ուշագրավ հայտարարությունը, թե Գլխավոր շտաբում կեղծում են 44-օրյա պատերազմի հրամանները, որ գեներալիտետին ջրից չոր դուրս բերեն:

Անի Սահակյան

դիտվել է 5376 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am