Փրկագինը չաշխատեց

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը`
22.007.259 ՀՀ դրամը: Հակոբյանին այս փաստերով մեղադրանք է առաջադրվել, նա երեկ կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետն է, նույն ինքը՝ Վովայի Արշակը, որի թուրը նախկին իշխանությունների ժամանակ աջուձախ կտրում էր, նա անպատժելիների ցուցակում պատվավոր հորիզոնական էր զբաղեցնում եւ կարծոս թե վատ չէր զգում նաեւ հեղափոխությունից հետո: Համենայն դեպս հեղափոխությունից երեք տարի անց նրան վերագրված մեղադրանքը կարելի է փշրանք համարել այն ամենի մեջ, ինչ նրան վերագրում էին նախկին իշխանությունների ժամանակ:
Դեռևս 2014 թ. մամուլն անդրադարձել է Արշակի ԱԱԾ-ում հայտնվելու և այնտեղ օրեր շարունակ մնալու փաստին: Լրատվության ձնագնդու էֆեկտը կանխելու նպատակով՝ ԱԱԾ-ն տեղեկությունը կեսբերան հերքեց ոստիկանությանը սպասարկող լրատվամիջոցներից մեկով: Եվ չնայած հերքմանը՝ ողջ քաղաքական ու հասարակական վերնախավը տեղեկացված էր՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին ձերբակալել ու օրեր շարունակ պահել էին ԱԱԾ-ում, մինչև Սերժ Սարգսյանն էր որոշել ծանոթանալ Արշակի հետ և լուծել նրա անձեռնմխելիության խնդիրը: Սերժ Սարգսյանը, սակայն, շրջահայաց էր գտնվել ու չէր արգելել ԱԱԾ-ին «նավսյակի» Արշակ Հակոբյանին տարբեր կարգավիճակներով ընդգրկել ԱԱԾ-ում հարուցված մի շարք քրեական գործերումով: ԱԱԾ-ն Արշակ Հակոբյանի ձերբակալության ժամանակ խուզարկել էր նրա՝ Էրեբունու համայնքում գտնվող առանձնատունը , որտեղից հսկայական գումար էին հայտնաբերել: Իսկ այդ օպերացիային նախորդել էին բավականին ուշագրավ դեպքեր: Պարբերաբար օդային ճանապարհով Հայաստան էին ներկրվել արգելված հոգեմետ դեղամիջոցներ: Հերթական «պարտիան» Հայաստան մտցնելիս ԱԱԾ-ն ձերբակալել էր մեկին, որը միամտություն էր ունեցել հենց ԱԱԾ-ում գրելու, թե այդ ամենից տեղյակ է Վովայի Արշակը: Դա էլ առիթ էր հանդիսացել, որ Արշակ Հակոբյանը տարվի ԱԱԾ, իսկ նրա առանձնատանը եղած խոշոր գումարն՝ առգրավվի: Այս աղմկահարույց միջադեպից շատ չանցած մամուլում սկսվեց քննարկվել մեկ այլ տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվում էր մի գործ, որն առնչվում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Գործի էությունն այն էր, որ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել: Ենթադրվում էր` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Բացի այդ էլ ՃՈ բոլոր նշանակումներն արվել էին Արշակ Հակոբյանի միջոցով՝ բավականին խոշոր «մաղարիչի» դիմաց: Գործում էր հետևյալ սխեման՝ շատ չանցած «մաղարիչ» տվողը գործից ինքնակամ դիմում էր գնում ու հեռանում (որպեսզի գլխին չսարքեն ու չդատեն), իսկ նրա պաշտոնի համար նոր «մաղարիչ» տվողների հերթեր էին գոյանում:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ հեղափոխությունից հետո գրել էր, որ Վովայի Արշակը կանգնած է եղել Հայաստանի թմրաբիզնեսի բուրգի գլխին և պաշտոնավարման ընթացքում թմրադեղերի վաճառքով է զբաղվել։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Արշակ Հակոբյանը ՃՈ-ում 50-ից ավելի մեքենաներ էր ներդրել և կեղծ ոստիկաններ, որոնց հավաքագրած տուգանքները գնում էին իր գրպանը։ Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություններ կազմակերպող հիմնական անձը։
Վովայի Արշակը իր համեստ աշխատավարձի պայմաններում բազմաթիվ բիզնեսներ է հիմնել և մեծ կարողություն կուտակել, ինչը ակնառու փաստ է նրա կոռումպացվածության մասին։ Չենք խոսում մի շարք ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրած տեռորի մասին: Սակայն հեղափոխությունից հետո այս հրապարակումները անհետևանք մնացին։
Հարց էր առաջանում, թե ինչու՞ իրավապահ մարմինները չեն զբաղվում այս գործերով, ինչպե՞ս է Վովայի Արշակը շարունակում մնալ ազատության մեջ:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իշխանափոխությունից հետո Արշակ Հակոբյանը «կամուրջներ» է փնտրել նոր իշխանության հետ, որպեսզի ԱԱԾ-ում եղած նրա մասին գործերը շարունակեն փակված մնալ: Դրա դիմաց նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու ԱԱԾ-ին տրամադրել մոտ 100 թղթապանակ՝ տարբեր մարդկանց հանցագործությունների մասին տեղեկատվությամբ: Սա, ենթադրվում է, այն գինն է, որը Վովայի Արշակը պատրաստը է վճարել իր փրկության համար:

Ընդ որում՝ կասկած չկա, որ այդ թղթապանակները նաև այն մարդկանց դեմ  էին, որոնց հետ ոչ վաղ անցյալում Վովայի Արշակը մտերիմ հարաբերություններ է ունեցել:
Թե ինչու է իշխանությունը այս օրերին որոշել Վովայի Արշակին ամենաթեթեւ մեղքերի համար կալանավորել, պարզ է անգամ եփած հավին.նրա փեսան Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրվել է դեկտեմբերի 5-ի ընտրություններին եւ ըստ մամուլի համարվում է ուժեղ թեկնածու, ամենայն հավանականությամբ աներով փորձում են ճնշել փեսային:

Անի Սահակյան

դիտվել է 4252 անգամ
Լրահոս
Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am