Հարևան Իրանի նուրբ խաղը՝ Էրդողանի ու Ալիևի հետ

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին Աշգաբատում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ։
Ռաիսին, իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։

Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության ու համակարգման զարգացման կարևորությունը։ Ռաիսին կարևորել է նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ հայտարարելով․ - «Երեք երկրները մշակութային, կրոնական և գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն, և չպետք է թույլ տալ խզել այդ հարաբերությունները, այլ դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ փոխանցելու։
Թայիփ Էրդողան- Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։

Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։ Ալիևը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաև Իրանը։

Նկատենք, որ վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև ծագած անհամաձայնություններից և դիվանագիտական ճգնաժամից հետո երկու առաջնորդներն ընդգծել են՝ իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա Աշգաբատում Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագրի շնորհիվ։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման`swap-ի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեկ Աշգաբատում՝ երեք երկրների նախագահների ներկայությամբ։

Ըստ այդմ, իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Թե Բաքուն ինչ նպատակների համար է այդ գազն օգտագործելու, առայժմ չի հաղորդվում։ «Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից»,- հաղորդում են լրատվամիջոցները։
Նկատենք, որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում. «Որոշվել է զարգացնել բազմոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։

Հայտնի է, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։
Ահա, հարևան Իրանի՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի կոշտ գործողություններ ակնկալող հայ հանրությունը տեսնում է իրանական դիվանագիտության ամբողջ խորքերը: Կասկած չունենալով, թե ինչ խորամանկ քաղաքականություն են տանում Էրդողանն ու Ալիևը՝ Իրանի թշնամի համարվող Իսրայելի հետ, պաշտոնական Թեհրանն այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով վարում է շահավետ քաղաքականություն նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ի դեպ, Վիեննայում այսօր կվերսկսվեն Իրանի հետ բանակցությունները՝ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ: ԱՄՆ պատվիրակությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, անուղղակի մասնակցություն կունենա դրանց։ Բանակցությունները պետք է վերսկսվեն հնգամսյա ընդմիջումից հետո՝ Իրանի միջուկային առաջխաղացումների առնչությամբ Արևմուտքի աճող մտահոգությունների ֆոնին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը երեկ Թվիթերում գրել է, որ պաշտոնական բանակցություններին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև «ոչ պաշտոնական խորհրդակցությունները» օգտակար են եղել «Թեհրանի նորացված բանակցային դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1556 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am