Ես 67 տարի է՝ աշխատում եմ, սենց այլանդակություն չեմ տեսել

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Լեւոն Հովհաննիսյանը, Արմեն Գալջյանը եւ Արման Անտոնյանը հերթական աղմկահարույց նախագիծն են բերել, որով առաջարկում են լուծարել Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր-մարզադպրոցը եւ Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցը։

Իշխանական ավագանին հիմանավորում է, թե մարզադպրոցները չունեն սեփական մարզադահլիճ, սաները մարզվում են այլ մարզական ակումբների դահլիճներում, ուստի որոշել են լուծարվող կազմակերպությունների գործող բոլոր մարզական խմբերը տեղափոխել նոր ստեղծվող կազմակերպություններ, որոնք կգործեն սեփական տարածքում: Նախագիծը ներառված է ավագանու նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում։
Մարզադպրոցների ղեկավարները խիստ դժգոհ են այս նախագծից, ասում են՝ նման բան չի կարելի անել։ Աթլետիկայի մարզադպրոցի փոխտնօրեն Վարազդատ Միրիջանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ 216 սան ունեն, ամենազարգացած մարզադպրոցներից մեկն է․ «Մարդիկ զարգացնում են սպորտը, իսկ իրենք քանդում են, պատկերացրեք՝ 216 երեխա, հիմա կորոնա է, հասկացանք, մի 30-40 հոգի նորմալ չի գալիս, հասկանալի է։ Ես 67 տարի է՝ աշխատում եմ այս բնագավառում, սենց այլանդակություն չեմ տեսել։ Գիշերը պառկում են, մտածում են՝ ոնց կարան վատություն անեն։ Զանգում են երեխաների տները, հետաքրքրվում են՝ դուք պարապմունքի գնո՞ւմ եք, բա ինչքա՞ն եք փող վճարում։ Բայց մենք պետք է փող վճարենք, որ այդ երեխաները գան, թեթեւ աթլետիկա պարապեն»։

Ովքե՞ր են զանգահարում։ «Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության բաժիններից, էլ բանուգործ չունեն, հիմա էլ երեխաներին են, հա՞, խառնում ամեն ինչի մեջ։ Սա կոչվում է հանցագործության ճանապարհ։ Ես այսօր եմ իմացել, մեր կոլեգաներից մեկը զանգեց, ասեց, քաղաքապետարանում նստած՝ 2 հոգի հարցեր են լուծում։ Երեխեքը դրանով էին ուրախանում, դա էլ վերացրեք, ամոթ է, ամոթ։ Հայաստանում մութ ու սոված տարիներին սպորտդպրոց էր գործում, իսկ հիմա փակո՞ւմ են․․․ Հա, քանդեք, քանդելը հեշտ է։ Քանդեք, էլ ոչ մի բան չեն սարքի։ 1959 թվականի սեպտեմբերի 1-ին այս դպրոցը բացվել է եւ եղել է Երեւան քաղաքի միակ սպորտդպրոցը»,- նշեց փոխտնօրենը։

Աթլետիկայի մարզադպրոցն ունի 11 մարզիչ։ Մանկապատանեկան համալիր-մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը եւս բացասական է վերաբերվում նախագծին․ «Մենք դպրոցում 236 աշակերտ ունենք, բայց դա վերջնական թիվ չէ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում էլի ընդունելություններ են լինում, տարվա վերջ մեր երեխաների քանակը հասնում է մինչեւ 300 աշակերտի։ Փակման համար խիստ բացասական կարծիք ունեմ, ինչպե՞ս կարելի է գործող դպրոցը փակել։ Ես 5 տարվա արդյունքները հանել եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչ արդյունքներ ենք գրանցել, քանի սպորտի վարպետ ենք պատրաստել, ազգային հավաքական թիմերը մենք համալրել ենք բարձրակարգ մարզիկներով, Հայաստանին չեմպիոններ ենք տվել, ինչի՞ համար են փակում դպրոցը»։ Ըստ տնօրենի՝ մարզադպրոցի լուծարման լուրերը հասել են նաեւ երեխաների ծնողներին, ովքեր ուզում են գործողություններ կատարել, սակայն Բելլա Ղազարյանը թույլ չի տվել։ Լուծարման մասին իմացել են 3-4 օր առաջ։

«Ո՞նց կարելի է այդ ձեւով մոտենալ մարզադպրոցին, փոխանակ սպորտը զարգացնեն։ Մենք նախագիծը բացել ենք ամբողջ անձնակազմով, կարդացել ենք հիմնավորումը՝ շատ թույլ է, այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, տեղափոխում են ավելի անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճ, որտեղ հատակը լրիվ վնասված է, մեզ մոտ պարապում են 6-17 տարեկան աղջիկներ՝ մասիկներով։ Ծնողը մտնի նշված մարզադահլիճը՝ էլ չի բերի։ Մենք պարապում ենք լավագույն հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում՝ վերանորոգված»,- նշեց Ղազարյանը։

Նախագծի հեղինակ Լեւոն Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Ընդամենը կառավարումն է այլ կերպ արվելու, որեւէ ձեւ երեխաները, սպորտը այս նախագծից չեն կարող տուժել, եթե տնօրինության մոտ ինչ-որ դժգոհություն կա, դա չի նշանակում, որ ինչ-որ ձեւով հարվածելու ենք մարզվելուն։ Հնարավոր է շենքային պայմանները բարելավենք, կարող է կառավարման մասով ինչ-որ փոփոխություն լինի։ Բայց քանի որ այս պահի դրությամբ նոր ՀՈԱԿ ստեղծելու նախագիծը պատրաստ չէ, հնարավոր է՝ այս նիստով չհասցնենք նախագիծն ընդունել, միգուցե կմնա հաջորդ նիստին»։

Նոր ՀՈԱԿ-ը լինելու է այն տեղերում, որտեղ այժմ գործունեություն է իրականացվում, նաեւ հնարավոր է մեկ շենք ավելանա՝ Կիլիկիա թաղամասի մոտ։ Նախագիծը, ըստ մեր զրուցակցի, համապատասխան հանձնաժողովում ստացել է հավասարաչափ թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականներ։

hraparak.am

դիտվել է 974 անգամ
Լրահոս
Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am