Գորիս–Կապան ճանապարհը մերն է. սրա համաձայնությունը Ադրբեջանի նախարարներն են տվել. Հրանտ Բագրատյան (video)
Գորիսից մինչեւ Մեղրի ընդհանուր թշնամուն զիջել են 45 կմ, որից 21-ը Գորիս-Կապան ճանապարհին, մնացածը՝ Կապան-Ճակատեր հատվածում, դրանք մեր ճանապարհներն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա հիշեցրեց, որ 1960-ականների վերջերին այդ ճանապարհը կառուցել է Հայկական ԽՍՀ-ն, հետեւաբար, Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է, որ դա հայերինն է, կարող են ճանապարհ կառուցել: