Բուրկինա Ֆասոյի հիվանդանոցից դուրս եկածը միայն չգիտի՝ Թուրքիան ուզո՞ւմ է մեզ ցեղասպանի, թե չէ․ Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։
Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարությունը։
Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խորհրդարանական լսումների ժամանակ։հայտարարել է, թե Բուրկինա Ֆասոյի հիվանդանոցից դուրս եկածը միայն չգիտի՝ Թուրքիան ուզո՞ւմ է մեզ ցեղասպանի, թե չէ: